Տուխել. «Մինչև վերջերս բոլորը հաստատում էին, թե  ես չգիտեմ ինչպես հաղթել Պեպին»

Տուխել. «Մինչև վերջերս բոլորը հաստատում էին, թե ես չգիտեմ ինչպես հաղթել Պեպին»

25/09/2021 - 13:55

Սեպտեմբերի 25-ին անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» կմցրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է իր և Պեպ Գվարդիոլայի հակամարտության մասին.

«Մինչև վերջերս բոլորը հաստատում էին, թե ես չգիտեմ ինչպես հաղթել Պեպին, սակայն դա միայն մեր անձնական դիմակայությունը չէ։ Չէ՞ որ մենք շախմատ կամ թենիս չենք խաղում։

Միմայնց դեմ են դուրս գալիս բավական բարձր մակարդակի երկու ակումբներ։

Անկեղծ ասած` մեր միջև կայացած վերջին երեք հանդիպումներն անցել են հավասար պայքարում։ Այդ հանդիպումների ընթացքում ես տպավորություն ունեի, թե դրանք կարող են ավարտվել ցանկացած ելքով։ Երբ հանդիպումն ընթանում է հավասար պայքարում, վճռորոշ են դառնում մանրուքները»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Հավելենք, որ Թոմաս Տուխել – Պեպ Գվարդիոլա վերջին երեք դիմակայություններն ավարտվել են գերմանացի մասնագետի հաղթանակով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023