Գվարդիոլա. «Կլոպի թիմերն օգնեցին ինձ դառնալ ավելի լավ մարզիչ»

Գվարդիոլա. «Կլոպի թիմերն օգնեցին ինձ դառնալ ավելի լավ մարզիչ»

02/10/2021 - 10:25

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր և Յուրգեն Կլոպի հակամարտության մասին` նշելով, որ գերմանացի մասնագետի մարզած թիմերն իրեն ավելի լավն են դարձրել.

«Յուրգեն Կլոպի թիմերն օգնեցին ինձ դառնալ ավելի լավ մարզիչ։ Նա ինձ այլ մակարդակի հասցրեց, ստիպեց մտածել, ապացուցել ինքս ինձ, դառնալ ավելի լավը։ Հենց այդ պատճառով է, որ շարունակում եմ զբաղվել այս գործով։

Այն պահից ի վեր, ինչ ես տեղափոխվել եմ Անգլիա, «Լիվերպուլը» գրեթե միշտ եղել է բարձունքում։ Վերջին 4 տարիներին մենք ու նրանք միշտ եղել ենք թոփ մակարդակում, սակայն Պրեմիեր լիգայում չեմպիոն կարող են դառնալ շատ ակումբներ, ոչ թե մեկ-երկուսը»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպման մեկնարկն Երևանի ժամանակով նախատեսված է 19:30-ին

Վերջում նշենք, որ Պեպ Գվարդիոլան ու Յուրգեն կլոպը մինչ այս պահը միմյանց դեմ անցկացրել են 21 հանդիպում։ Կողմերը տոնել են 9-ական հաղթանակ, 3 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023