Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 37-րդ տուրում, «Լանսը» սեփական հարկի տակ մրցեց։ Տանտերերն արդեն առաջիկ կեսում վճռեցին հանդիպման ելքը` հաղթելով 3:0 հաշվով։ Ֆրանկ Հայզեի թիմի կազմից գոլերը խփեցին Դեյվե Մաշադուն, Ադրիեն Թոմասոնն ու Լոյի Օպենդան։ Այս հաղթանակից հետո «Լանսը» վաստակեց 81 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն` առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճելով նաև Չեմպիոնների լիգայի […]
Ավելին
Ավարտվեց գերմանական Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 34-րդ տուրում, «Ունիոն Բեռլինը» սեփական հատկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վերդերին»։ Մայրաքաղաքային ակումբին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեի Ռանի Խեդիրայի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Ունիոնը» վաստակեց 62 միավոր և առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում, ինչը թույլ տվեց «երկաթագործներին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում, «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ «Ներաձուրիները» պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել բերգամասկների համար և արդեն 3-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Ռոմելու Լուկակուն ու Նիկոլո Բարելան։ Նախքան ընդիջում հյուրերը Մարիո Պաշալիչի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Ինտերի» ֆուտբոլիստները շարունակում էին առավելություն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։ «Կաչաղակները», չնայած հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, չկարողացան կոտրել «աղվեսների» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Դանիել Այվերսենը` կատարելով 4 սեյվ։ Ոչ-ոքիից հետո Էդի Հաուի թիմը վաստակեց 70 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի եվրագավաթային բոլոր եզրափակիչների մրցավարական անձնակազմերը: Չեմպիոնների լիգա Գլխավոր մրցավար – Շիմոն Մարչինյակ (Լեհաստան) Եզրային մրցավարներ – Պավել Սոկոլնիցկի, Տոմաշ Լիստկևիչ (երկուսն էլ՝ Լեհաստան) Չորրորդ մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա) Մրցավարի պահեստային օգնական – Վասիլե Ֆլորին Մարինեսկու (Ռումինիա) VAR համակարգի պատասխանատուներ – Տոմաշ Կվյատկովսկի, Բարտոշ Ֆրանկովսկի (երկուսն էլ՝ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանին։ Այս անգամ ձեր դատին ենք հանձնում Չեմպիոնների լիգայում Հենոյի խփած բոլոր գոլերը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը վստահ է, որ եթե «Մանչեսթեր Սիթին» դառնա թրեբլի հեղինակ, կհասնի անմահության. «Եթե անկեղծ` «Ման. Սիթիին» երկու խաղ է բաժանում անմահությունից։ Որպեսզի «քաղաքաբնակների» մասին խոսենք այդ կարգավիճակով, նրանց մնացել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ինտերի» դեմ։ Եթե նրանք հաղթեն թրեբլ, անհավանական կլինի։ Ա՜յ քեզ հնարավորություն»,- Շիրերի խոսքերը մեջբերում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» դեմ։ Բասկյան ակումբը, որը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, կարողացավ 2:1 հաշվով հաղթել «բլաուգրանային»։ Սան Սեբաստիանից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Միկել Մերինոն ու Ալեքսանդր Սյորլոթը։ Խավիի թիմից էլ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, ով Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց իր 22-րդ գոլն […]
Ավելին
Անգլիայի Առաջին լիգայի (խմբ.` նշանակությամբ երրորդ դիվիզիոնը) փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Շեֆիլ Ուենսդեյը» սեփական հարկի տակ մրցեց «Պիտերբորո Յունայթեդի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Պիտերբորո Յունայթեդը» հաղթել էր 4:0 հաշվով։ Այդուհանդերձ, պատասխան խաղի հիմնական ժամանակում «Շեֆիլդի» ֆուտբոլիստները կարողացան հետ բերել կորցրածը և հաղթել նույն 4:0 հաշվով։ Հատկանշական է, որ տանտերերը չորրորդ գոլը խփեցին 90+8-րդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից»` լքելով հետագա պայքարը։ Ինչպես տեղեկացնում է AS-ն, «արքայական» ակումբի պարտությանն անդրադրաձել են նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն, ովքեր իրենց թիմային չատում քննարկել են այդ հանդիպումը։ «Ինչպե՜ս են նրանց հաղթում»,- հետևյալ նախադասությամբ են «բլաուգրանայի» ֆուտբոլիստներն սկսել իրենց նամակագրությունը։ Այդուհանդերձ, հայտնի չէ, թե ֆուտբոլիստներից […]
Ավելին
1 58 59 60 61 62 242

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023