Ռեալ – Բավարիա հանդիպման մրցավարական անձնակազմը

Ռեալ – Բավարիա հանդիպման մրցավարական անձնակազմը

07/05/2024 - 10:06

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կընդունի Մյունխենի «Բավարիային»։

ՈՒԵԴԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը.

Գլխավոր մրցավար – Շիմոն Մարչինյակ (Լեհաստան)

Եզրային մրցավարներ – Տոմաշ Լիստկևիչ, Ադամ Կուպսիկ (երկուսն էլ` Լեհաստան)

Չորրորդ մրցավար – Իվան Կրուժլյակ (Սլովակիա)

VAR համակարգի պատասխանատուներ – Տոմաշ Կվյատկովսկի, Բարտոշ Ֆրանկովսկի (երկուսն էլ` Լեհաստան)

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 2:2 հաշիվը։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023