Ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահը երկրորդ տարին անընդմեջ դարձավ ՉԼ հաղթող

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահը երկրորդ տարին անընդմեջ դարձավ ՉԼ հաղթող

05/05/2024 - 22:33

Երևանում ավարտվեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «չորսի եզրափակիչը»։ Մրցաշարի եզրափակիչում «Պալմա Ֆուտզալը» իսպանական դիմակայությունում 5:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»` երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Պալմայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, որը նույնպես իր թիմի հետ երկրորդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023