Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց ֆուտբոլային էլիտա վերադարձած «Նորվիչի» դեմ։ Հետևելով «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» օրինակին` Յուրգեն Կլոպի թիմը նույնես նոր մրցաշրջանն սկսեց վստահ հաղթանակով։ Մերսիսայդյան ակումբը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Նորվիչի» դարպասը։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը միանշանակ Մոհամեդ Սալահն էր, ով դարձավ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ «Լիվերպուլի» մյուս […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բյորնլիի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում մերսիսայդյան ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Ռոբերտո Ֆիրմինոն, Նաթանիել Ֆիլիպսն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։ Այսպիսով, այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 66 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Բրոմվիչի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 15-րդ րոպեին «Վեսթ Բրոմի» ֆուտբոլիստները Հալ Ռոբսոն-Կանուի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Յուրգեն Կլոպի թիմի պատասխանը չուշացավ․ «Հոթորնս» մարզադաշտի լուսատախտակին 33-րդ րոպեին 1։1 հաշիվը վառեց Մոհամեդ Սալահը։ Նախքան ընդմիջման գնալը «Լիվերպուլը» կարող էր առաջ անցնել […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու կապակցությամբ, իսկ «քաղաքաբնակների» գլխավոր մարզչին անվանել աշխարհի լավագույն մարզիչ․ «Մեծ նվաճում է, շնորհավորում եմ։ Ես գրել եմ Գվարդիոլային ու Իլկայ Գյունդողանին։ Երբ միավորում ես ֆինանսական հնարավորություններն ու ֆուտբոլային գիտելիքները, ստանում ես լավ հնարավորություն յուրահատուկ ինչ-որ բան ստեղծելու, և «Մանչեսթեր Սիթիում» դա այդպես […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված հանդիման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին մանկունյական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր արդեն 10-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Շոկային մեկնարկին Յուրգեն Կլոպի սաները բավական հանգիստ և սթափ արձագանքեցին, ովքեր քիչ-քիչ տիրեցին նախաձեռնությանն ու նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրին, […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալը Մարկ Կոսիցկեն խոսել է իր հաճախորդի և ակումբի միջև գործող պայմանագրի մասին։ Goal.com-ի հաղորդմամբ՝ Մարկ Կոսիցկեն «անքննելի» է համարել պայմանագիրը մինչև վերջ աշխատելու հարցը։ «Յուրգեն Կլոպը բացարձակապես նվիրված է «Լիվերպուլին», եթե անգամ հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես չգա եվրոպական մրցասպարեզում»,-նշել է գործակալը։ Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկության չեմպիոններն այժմ ընթանում են […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Նյուքասլի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվը՝ պատասխան գնդակը բաց թողնելով 90+6-րդ րոպեին։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը․ «Մենք հիանալի գոլ խփեցինք, սակայն չկարողացանք խաղն ավարտել մեր օգտին, քանի որ այնքան էլ մեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին Յուրգեն Կլոպի սաները, ովքեր էլ արդեն 3-րդ րոպեին Մոհամեդ Սալահի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Եգիպտոսցի հարձավողն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց իր հոբելյանական 20-րդ գնդակը և լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն «Տոտենհեմի» հարձակվող […]
Ավելին
Ինչպես գիտեք, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարել են Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում է նաև «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Լիդսի» դեմ։ Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպ ը խոսել է Սուպերլիգայի ստեղծման մասին։ «Իմ կարծիքը Սուպերլիգայի վերաբերյալ չի փոխվել։ Ես առաջին անգամ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման առաջին խաղակեսն անցավ մերսիսայդյան ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները մի քանի գոլային պահեր ստեղծեցին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Տրենտ Ալեքսնդր-Առնոլդն ու Մոհամեդ Սալահը։ Խաղակեսի վերջնամասում գործեց ֆուտբոլի չգրված օրենքներից մեկը․ չես խփում դու, խփում են […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025