Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցում է «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման 20-րդ րոպեին թուրինյան ակումբը տպավորիչ գրոհ անցկացրեց, ինչի արդյունքում Խուան Կուադրադոյի աջ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո մրցակցի տուգանային հրապարակի կենտրոնում հայտնված Վեսթոն Մակենին օդից կատարած հարվածով դարձավ տպավորիչ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 0։2։
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Յուվենտուսի» դեմ։ Այս հանդիպումը ֆուտբոլային հանրության շրջանակում գրավել է այն պատճառով, որ Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդոն 947 օր անց կրկին դուրս են եկել միմյանց դեմ։ Հանդիպման 12-րդ րոպեին կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին»։ Ավելի քան երկուսուկես տարի անց Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կրկին կբախվեն միմյանց։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կավարտվի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Այդ օրերին կկայանան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։ Դեռ շատ հարցեր բաց են և պետք է ստանանք դրանց պատասխանները։ Խումբ առ խումբ անցնենք և դիտարկենք ու քննարկենք, թե ինչ վիճակ է տիրում։ A խումբ 1․ «Բավարիա» – 15 միավոր 2․ «Ատլետիկո Մադրիդ» – 6 միավոր 3․ «Զալցբուրգ» […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է իր վարկածով 2020 թվականի խորհրդանշական հավաքականը։ Հավաքականում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա») Պաշտպաններ – Տրենտ-Ալեքսանդր Առնոլդ («Լիվերպուլ»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա») Կիսապաշտպաններ – Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ»), Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի») Հարձակվողներ – […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» ներկայիս հարձակվող Լուիս Սուարեսն երբ դեռևս հանդես էր գալիս «Բարսելոնայում», մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն, սակայն թուրինյան ակումբի շարքերը համալրելու համար ուրուգվայցի ֆուտբոլիստը պետք է հանձներ իտալերենի քննություն, որպեսզի ստանա Եվրոպական միության անձնագիր։ Սուարեսը մեկնեց Պերուջայի համալսարան, հանձնեց քննությունը՝ ստանալով B մակարդակի վկայական, սակայն, ինչպես հետագայում պարզվեց 33-ամյա ֆուտբոլիստը նախօրոք ստացել է քննության թեստի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական հանդպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։ Երկար ժամանակ «Տորինոն» անակնկալ էր հասունացնում։ 9-րդ րոպեից սկսած հանդիպման հյուրերը Նիկոլյա Ն’Կուլուի խփած գոլի շնորհիվ հաղթում էին ավելի զորեղ մրցակցին, սակայն Անդրեա Պիռլոյի սաները կարողացան խաղավարտին մոտ բեկել հանդիպման ընթացնքն ու հաղթանակ կորզել։ 78-րդ րոպեին Վեսթոն Մակենին հավասարեցրեց հաշիվը, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ա սերիայի պաշտոնական կայքը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նոյեմբերին 35-ամյա հարձակվողը Ա սերիայի շրջանակում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Հավելենք, որ Ռոնալդուն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում արդեն դարձել է 8 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Ցուցակը գլխավորում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» Թուրինում 3։0 հաշվով հաղթել է «Դինամո Կիևին»։ «Բյանկոներիների» գոլերից մեկը գրանցվել է Կրիշտիանու Ռոնալդուի անվան դիմաց, ով իր կարերայի շրջանակում խփել է 750-րդ գոլը։ Խաղից հետո պորտուգալացի ֆուտբոլիստը Twitter-ում գրառում է կատարել․ «750 գոլ, 750 երջանիկ պահ, 750 ժպիտ մեր երկրպագուների դեմքին։ Շնորհակալ եմ բոլոր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Դինամո Կիևին»։ Թուրինյան ակումբի կազմում 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով հաշիվը դարձրեց 2։0։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, պորտուգալացի ֆուտբոլիստը խփել է իր կարիերայի 750-րդ գոլը։ Կրիշտիանուի 750 գոլերը․ «Ռեալ Մադրիդ» – 450 գոլ «Մանչեսթեր Յունայթեդ» – […]
Ավելին
1 62 63 64 65 66 101

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023