Յուվեն խաղի մեջ է․ «բյանկոներիները» հիանալի խաղով վերջ են դնում Միլանի անպարտելի տպավորիչ շարքին🎥

Յուվեն խաղի մեջ է․ «բյանկոներիները» հիանալի խաղով վերջ են դնում Միլանի անպարտելի տպավորիչ շարքին🎥

07/01/2021 - 01:36

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին առաջնության առաջատար «Միլանը» և վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը»։

Հանդիպումն անչափ թեժ, լարված ու դինամիկ պայքարում անցավ՝ փոխնիփոխ գեղեցիկ գրոհներով։

Առաջին խաղակեսում գրեթե հավասար ֆուտբոլ էր ընթանում, ինչի արդյունքում երկու ակումբները նախքան ընդմիջման գնալը փոխանակվեցին մեկական խփված գնդակով։

18-րդ րոպեին Պաուլո Դիբալան ու Ֆեդերիկո Կիեզան հիանալի գրոհ զարգացրին հարձակման աջ եզրով, ինչի արդյունքում վինգերը Դիբալայի կրնկով կատարած փայլուն փոխանցումից հետո մեն-մենակ հայտնվեց Ջանլուիջի Դոնարումայի դիմաց՝ գրավելով դարպասը։

41-րդ րոպեին էլ «ռոսոներիները» կտրուկ հակագրոհի նետվեցին․ Ռաֆայել Լեաոն ազատ տարածություն ստացավ ձախ թևում, մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին և փոխանցում կատարեց հարձակմանը միացած Դավիդե Կալաբրիան, ով, մեկ հպումով կատարած գեղեցիկ հարվածով, հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում «Յուվենտուսը» ցույց տվեց իր բարձր կարգը և գրեթե որևէ հնարավորություն չտվեց միլանյան ակուբին՝ ևս երկու անգամ գրավելով Դոնարումայի պաշտպանած դարպասը։ 62-րդ րոպեին կրկին աշխատեց Դիբալա-Կիեզա զույգը և կրկին արգենտինացու փոխանցումից հետո աչքի ընկավ Կիեզան՝ ձախ ոտքի շեշտակի հարվածով գրավելով դարպասի հեռավոր անկյունը, իսկ 76-րդ րոպեին Դեյան Կուլուսևսկին նույն աջ թևով ներխուժեց «Միլանի» տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց փոխարինման դուրս եկած Վեսթոն Մաքենիին, ով էլ դրեց հանդիպան վերջակետը։

Այսպիսով, «Յուվենտուսը» հաղթում է 1։3 հաշվով և վերջ է դնում «Միլանի» տպավորիչ անպարտելի շարքին, որը սկսվել էր 2020 թվականի մարտի 8-ից։ Այդ օրը «Ջենոային» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվելուց հետո Ստեֆանո Պիոլիի սաներն Ա սերիայի շրջանակում 27 հանդիպում չէին պարտվել։

Անդրեա Պիռլոյի սաները վաստակեցին 30 միավոր և բարձրացան 4-րդ հորիզոնական, իսկ «Միլանը» 37 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն թուրինյան ակումբը մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023