Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները,  ներկայացրել է 21-րդ դարում ամենաշատ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստներին։ «Լավագույն» տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Սերխիո Ռամոս – 26 կարմիր քարտ («Ռեալ Մադրիդ» – 26) 2-3. Տիագո Մոտա – 16 կարմիր քարտ («Բարսելոնա» – 8, ՊՍԺ – 5, «Ինտեր» – 1, «Ջենոա» – 1, «Ատլետիկո Մադրիդ» – 1) […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում վերջապես կայացավ 3-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։ Այս խաղը պետք է կայանար դեռևս 2020 թվականի հոկտեմբերին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն մի քանի անգամ անորոշ ժամանակով հետաձգվեց։ Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավական ակտիվ մեկնարկեցին թուրինյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 13-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Խաղից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր ապագայի մասին․ «Իտալիան մշտապես իմ սրտում է, իսկ «Յուվենտուսը» միշտ կարևոր է ինձ համար։ Վերդառնա՞լ։ Չգիտեմ (Խմբ․՝ ծիծաղում է)։ Ես այժմ «Ռեալի» ղեկին եմ։ Տեսնենք․․․»,- նշել է […]
Ավելին
Իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոյին հաջողվել է մի շարք մանրամասներ պարզել «Յուվենտուսի» ու հոլանդացի կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխիտի միջև կնքված պայմանագրից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո, որը սկսելու է գործել 2022 թվականի հուլիսից։ Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը գալիք […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» թուրինյան հերթական դերբիի շրջանակում չկարողացավ հյուրընկալվելիս կոտրել «Տորինոյի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն․ «Հանդիպումը լավ սկսեցինք՝ առաջ անցնելով հաշվի մեջ, ինչն ամենադժվարն է պաշտպանությունից խաղացող թիմերի դեմ։ Սակայն, ինչպես միշտ, խնդիրներ ստեղծեցինք ինքներս մեզ համար։ Մենք հուսով էինք, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրում կայացավ թուրինյան հերթական դերբին, որի շրջանակում «Տորինոն» սեփական հարկի տակ մրցեց «Յուվնետուսի» դեմ։ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները խաղը բավական ակտիվ մեկնարկեցին և արդեն 13-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզայի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Արագ բաց թողած գոլը «Տորինոյի» ֆուտբոլիստներին չընկճեց, դեռ ավելին՝ նրանք 27-րդ րոպեին հավասարեցրին խաղի հաշիվը, իսկ աչքի ընկավ Անտոնիո Սանաբրիան։ […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը օրեր առաջ հանդիպել են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ քննարկելով նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային մանրամասները։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ միայն Հալանդի տրանսֆերը, այլև «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտի հավանական տեղափոխության հնարավորությունը կատալոնական ակումբ։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու է ակումբը։ Այդ լուրից հետո մի շարք գրանդ ակումբներ սկսել են հետաքրքրվել 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, խոսքը «Բարսելոնայի», «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի մասին է։ Բացի այս ակումբներից, նշվում է նաև, որ Ագուերոյին պայմանագիր են ցանկանում առաջարկել […]
Ավելին
Սպորտի միջազգային հետազոտությունների կենտրոնը՝ CIES -ն ամփոփել է 2021 թվականի առաջին քառորդի ֆուտբոլային արդյունքները՝ գնահատելով թոփ-5 առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներին։ Հետազոտությունների կենտրոնը յուրահատուկ մեթոդ է մշակել, որը թույլ է տալիս գնահատել ֆուտբոլիստների օգտակարությունը՝ անկախ այն բանից, թե որ դիրքում է հանդես գալիս նա։ CIES-ը գնահատել է թոփ-5 լիգաների 98 ակումբների բոլոր ֆուտբոլիստներին, սակայն վերջնական ցանկում […]
Ավելին
«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն պատմել է, որ 2010 թվականին «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ է եղել թուրինյան ակումբի շարքերը համալրելուն․ «Այո՛, դա ճիշտ է․ Բենզեման մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն, երբ մեր մարզիչը Չիրո Ֆերարան էր։ Բենզեմայի գործերն այնքան էլ լավ չէին «Ռեալի» կազմում, իսկ «սերուցքայինները» պետք է ընտրություն կատարեին Գոնսալո Իգուայինի և նրա միջև։ […]
Ավելին
1 43 44 45 46 47 100

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023