Յուվենտուսը հրաժարվել է 100 մլն-ի դիմաց Կիեզային վաճառել անգլիական գրանդին

Յուվենտուսը հրաժարվել է 100 մլն-ի դիմաց Կիեզային վաճառել անգլիական գրանդին

14/07/2021 - 20:00

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի վինգեր Ֆեդերիկո Կիեզան կարող էր հայտնվել «Չելսիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը, «ազնվականները» 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել են 100 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբը նույնիսկ չի էլ դիտարկել այդ առաջարկը` միանգամից մերժելով այն։

Ֆեդերիկո Կիեզան «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից և մինչ այս պահը «բյանկոներիների» մարզաշապիկով անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ վերջերս ավարտված Եվրո-2020-ի շրջանակում 23-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ նա մրցաշարի շրջանակում անցկացրած 7 խաղում դարձավ 2 գոլի։ Բացի դրանից, երիտասարդ ֆուտբոլիստն ընդգրկվել է Եվրոյի խորհրդանշական հավաքականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023