Ինչպես արդեն հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։ Ըստ The Telegraph-ի տեղեկությունների` ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Յուվենտուսն» ու «Ռեալ Մադրիդը»։ Այդուհանդերձ, Պոգբան դեռևս չի շտապում իր ապագայի հարցում և դեռևս չի կողմնորոշվել, թե որ ակումբի կազմում է շարունակելու մրցելույթները։ Նշվում է, որ վերոնշյալ բոլոր ակումբներն էլ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Il Messaggero-ն, «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը Կոնֆերենցիաների լիգան հաղթելուց հետո մտադիր է գնել աստղային ֆուտբոլիստի ու այդ կերպ պարգևատրել ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին։ Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերի» շարքերը, հնարավոր է, համալրի կա՛մ Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ») կա՛մ էլ Պաուլո Դիբալան («Յուվենտուս»)։ Հաղորդվում է, որ Ռոնալդուի հավանական տրանսֆերին կարող է խթանել այն հանգամանքը, […]
Ավելին
Աուդիտորական ծառայություններ մատուցող աշխարհահռչակ KPMG ընկերությունը ներկայացրել է Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբների ցանկը։ Ցանկը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Ռեալ Մադրիդը», որը գնահատվում է 3.184 մլրդ եվրո։ Նախորդ տարվա համեմատ` երկրորդ հորիզոնական է բարձել «Մանչեսթեր Յունայթեդը» (2.883), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնան» (2.814)։ Նշենք, որ «Միլանը», 2021 թ. համեմատ, գրանցել է լավագույն աճը, որի արժեքն […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիլոլո Սկիրան, արգենտինացի ֆուտբոլիստը սկզբունքային համաձայնության է հասել «ներաձուրիների» հետ։ Սպասվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր, որը կունենա նաև այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։ Հաղորդվում է, որ Դիբալան «Ինտերի» կազմում վաստակելու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Թուրինյան ակումբի կազմում իրենց վերջին տնային հանդիպում անցկացրին Պաուլո Դիբալան և Ջորջիո Կիելինին, ովքեր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու են «բյանկոներիների» շարքերը։ «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Կիելինիին փոխարինել է 18-րդ, իսկ Դիբալային` 78-րդ […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է թուրինյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 37-ամյա պաշտպանը, հնարավոր է, կարիերան շարունակի ամերիկյան ՄԼՍ-ում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լոս-Անջելես Գալաքսին» բանակցություններ է սկսել իտալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ ու մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր առաջարկել։ Ավելի վաղ Սկիրան հայտնել էր, որ […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Սուպերլիգայի գաղափարի մասին. «Ըստ իս` այդ հարցն Իսպանիայում քաղաքական աստառ է ստացել։ Մամուլը վերահսկվում է տարբեր մարդկանց կողմից, ովքեր սատարում են Սուպերլիգայի գաղափարը։ Այստեղ այնպես չէ, ինչպես Մեծ Բրիտանիայում, որտեղ, ինչպես ես եմ տեսել ու լսել, բոլորը դեմ են արտահայտվում Սուպերլիգային։ Կարծում եմ` նման գաղափարները կործանում են ֆուտբոլը, […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին, Նիկոլո Բարելայի հիանալի գոլի շնորհիվ, առաջ անցան հաշվի մեջ։ Թուրինյան ակումբը բաց թողած գոլից հետո բավական արագ` 22-րդ րոպեին կարող էր հավասարեցնել հաշիվը։ Հարվածային դիրքում էր հայտնվել Դուշան Վլահովիչը, սակայն […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Յուվենտուսը» մրցում է «Ինտերի» դեմ։ Առաջին կեսից հետո «ներաձուրիները» հաղթում էին 1:0 հաշվով. 7-րդ րոպեին հեռահար հարվածով աչքի ընկավ Նիկոլո Բարելան։ Երկրորդ կեսի հենց մեկնարկում թուրինյան ակումբը ոչ միայն հավասարեցրեց, այլ առաջ անցավ հաշվի մեջ. 50-րդ ու 52-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ալեքս Սանդրոն ու Դուշան Վլահովիչը։ Այդուհանդերձ, 80-րդ րոպեին Հական […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ինտերը» մրցում է «Յուվենտուսի» դեմ։ 7-րդ րոպեին հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ միլանյան ակումբի կիսապաշտպան Նիկոլո Բարեկան` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 20 21 22 23 24 101

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023