Յուվենտուսի խնդիրները շարունակվում են. Բենֆիկան հաղթեց «բյանկոներիներին» 🎥

Յուվենտուսի խնդիրները շարունակվում են. Բենֆիկան հաղթեց «բյանկոներիներին» 🎥

15/09/2022 - 00:58

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Յուվենտուսը» H խմբի շրջանակում` Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Կարելի է ասել` «բյանկոներիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Արկադիուշ Միլիկն առաջ մղեց տանտերերին։

Այդուհանդերձ, հետագայում «Բենֆիկան» շատ ավելի լավ տեսք ուներ` 2:1 հաշվով տանելով կամային հաղթանակ։

Ռոջեր Շմիդտի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ժոաո Մարիուն ու Դավիդ Ներեսը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Մաքքաբի Հայֆա» 1:3 ՊՍԺ

2-րդ տուրից հետո H խմբի մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը.

  1. Բենֆիկա – 6 միավոր
  2. ՊՍԺ – 6 միավոր
  3. «Յուվենտուս» – 0 միավոր
  4. «Մաքքաբի Հայֆա» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023