Ինչպես տեղեկանում ենք Անգլիայի գավաթի թվիթերյան էջից, կայացել է FA Cup-ի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Սաութհեմպտոն» «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Չելսի» – «Շեֆիլդ Յունայթեդ» Տեղեկացնենք, որ քառորդ եզրափակչի հանդիպումերը կկայանան մարտի 20-ին և 21-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
The Athletic-ի լրագրող Սեմ Լին պատմել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի և մանկունյական ակումբի միջև նոր պայմանագրի շուրջ որոշ տարաձայնությունների մասին, որոնք կապված են նաև Լեո Մեսսիի՝ «քաղաքաբնակների» ճամբար հավանական տեղափոխության հետ։ «Շատ վստահելի աղբյուրից ես տեղեկացել եմ, որ դե Բրոյնեն մի քիչ զայրացած է։ Մեծ է հավանականությունը, որ նա կստորագրի […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ և պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակչում։ Պեպ Գվարդիոլայի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում տոնում է արդեն 15-րդ անընդմեջ հաղթանակը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության շրջանակում դարձել է միակ ակումբը, որին հաջողվել է 15 անընդմեջ հաղթանակ տանել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «Չելսի» հանդիպման վայրը փոխվել է․ այն կանցկացվի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ կապված Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային համաճարակի նոր տեսակի բռնկման հետ ՝ ավելի վաղ փոխվել էին նաև Մյունխենգլադբախի «Բորուսիա» – «Մանչեսթեր Սիթի» և «Լայպցիգ» – «Լիվերպուլ» հանդիպման վայրերը։ Նշված երկու հանդիպումներն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթին» չի հրաժարվել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու մտքից։ Անգլիական ակումբը ցանկանում է սկսել բանակցություններն արգենտինացու հետ մարտ կամ ապրիլ ամսից։ Հայտնի է, որ Մեսսիին ձեռք բերել ցանկացողներից է նաև ՊՍԺ-ն, սակայն, ի տերբերություն փարիզյան ակումբի, «քաղաքաբնակները» նախընտրում են գործել ընդհատակյա և առանց անտեղի աղմուկի։ Հաղորդվում է, որ մանկունյական […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, հնարավոր է, տեղափոխվի այլ ակումբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, միլանյան ակումբը համաձայն է վաճառել բելգիացու տրանսֆերային իրավունքները, եթե ստանա առատաձեռն առաջարկ։ Այս պահին 27-ամյա ֆուտբոլիստը համարվում է «ներաձուրիների» ամենաշատ վարձաբրվող ֆուտբոլիստը․ նա տարեկան ստանում է 7․5 մլն եվրո աշխատավարձ։ Աղբյուրի հաղորդած տվյալների համաձայն՝ ինքը՝ Լուկակուն, չի ցանկանում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման վայրը փոխվել է։ Այն կկայան Բուդապեշտում՝ «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ ի հայտ գալուց հետո մինչև փետրվարի 17-ը փակել է վերջինիս հետ օդային հաղորդակցությունը։ Ստեղծված իրավիճակում մանկունյական ակումբը չէր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Հանդիպման 38-րդ րոպեին մանկունյական ակումբը 11-մետրանոց հարվածի իրավունք էր վաստակել, սակայն գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանի հարվածը բարձր ստացվեց։ Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակներն» արդեն երրորդ անգամ չեն կարողանում գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց նշակետից։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Statto-ն, Պեպ Գվարդիոլայի՝ […]
Ավելին
Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում չեմպիոնության երկու թեկնածուներ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» մրցեցին իրար դեմ։ Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով 1։4 հաշվով։ Հատկանշական է, որ հյուրերն իրենց գոլերից երկուսը խփեցին մերսիսայդյան ակումբի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերի սխալներից հետո։ Ըստ Sky Sports-ի կատարած հաշվարկների՝ 28-ամյա դարպասապահն այդ խաղում ավելի շատ է արդյունավետ սխալներ թույլ տվել, քան Պրեմիեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկավելիս 4։1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Վերջին շրջանում մանկունյական ակումբը պարզապես անկասելի ֆուտբոլ է ցուցադրում։ «Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեցին արդեն 14-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնների պատմության շրջանակում ռեկորդի կրկնություն է։ Ժամանակին նման նվաճման հասել էին միայն «Պրեսթոնը» (1892 թ․), որը ներկայումս […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023