Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից:   Նոյեմբերի 7-ին «Ռոմա» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նոյեմբերի 4-ին` Ուկրաինայում, կայացավ ՈւԵՖԱ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Խարկով» – «Ալաշկերտ» հանդիպումը: Հայկական թիմը զիջեց 0:9 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։ Խարկով – Ալաշկերտ 9։0 (3:0) Կիև, ՈՒՖԱ մարզահամալիր Մրցավար՝ Անա Մարիա Տերտելյաց (Ռումինիա) Գոլերի հեղինակներ՝ Ֆիլենկո, 6, Կալինինա, 38 (11մ), 46, Մալախովա, […]
Ավելին
Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք-հայտ էր ուղարկել ՈՒԵՖԱ, ինչը կապված էր ադրբեջանական «Կարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Նուրլան Իբրահիմովի ռամզատենչ գրառման հետ, որի շրջանակում նա բոլոր հայերին սպանելու կոչ էր անում։ Հայկական կողմը պահանջում է հեռացնել այդ ակումբին եվրագավաթներից։ ՈՒԵՖԱ-ն դրանից հետո հետաքննություն էր սկսել և ուսումնասիրում էր ադրբեջանական ակումբի սոցցանցերի […]
Ավելին
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00): Եվրոպայի Մ-21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, կազմակերպությունն ուսումնասիրելու և հետաքննելու է ադրբեջանական «Կարաբախ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական սոցցանցերում կատրաված գրառումները։ Հետաքննությունն անկացվելու է համաձայն ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասի։ Կազմակերպությունը կպարզի, թե որքան են «Կարաբախի» գրառումները համապատասխանում թշնամանքի դրդումն արգելող կանոններին։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել այդ ակումբի մամուլի […]
Ավելին
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով եվրագավաթների խաղարկությունից հեռացնել ադրբեջանական «Կարաբախ» ֆուտբոլային ակումբին։ ՀՖՖ հայտարարության մեջ ասվում է հետևյալը․ «Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին։ ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում:  Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա․ Լե Կոկ Արենա» մարզադաշտում։ Հավելենք, որ Էստոնիա – Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45։
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Վերջին օրերին ընկերությունը հրապարակել է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարել է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում: ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է։ «Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:ՈՒԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս: ՈՒԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գործելաոճը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավատարիմ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից որդեգրված ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։ ՀՖՖ-ն, պահպանելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում […]
Ավելին
1 23 24 25 26 27 34

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023