Սանոսյան. «Ավելի ծանր հանդիպում, քան ռուսների դեմ, այլևս չենք ունենա»

Սանոսյան. «Ավելի ծանր հանդիպում, քան ռուսների դեմ, այլևս չենք ունենա»

29/01/2021 - 23:38

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հունվարի 29-ին Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում Մոսկվայում 0։6 հաշվով զիջեց Ռուսաստանի իրենց գործընկերներին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վլադիմիր Սանոսյանը

-Վլադիմիր, եթե չեմ սխալվում, սա Հայաստանի հավաքականի նորամուտն էր այսպիսի մակարդակում: Ինչպիսի՞ն են տպավորությունները:

-Խաղում էինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Փորձում էինք, պայքարում էինք: Մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել, իսկ ռուսների դեմ հանդիպումն ամենածանրն է: Աշխատում էինք խաղի ընթացքում կիրառել այն, ինչ փորձարկել էինք մարզումներին: Հիմա պետք է սկսենք տրամադրվել հաջորդ հանդիպումներին:

-Դու խաղում էիր նույն խաղացողների դեմ, որոնք քո մրցակիցներն են նաև Ռուսաստանի Սուպերլիգայում: Հոգեբանորեն ծա՞նր է պարտվել նրանց:

-Ճիշտն ասած՝ այո: Շատերի դեմ խաղում եմ Սուպերլիգայում և չէի ուզում զիջել նրանց: Բայց սա սպորտ է, ամեն ինչ առջևում է:

-Ո՞րն է Հայաստանի հավաքականի ուժեղ կողմը և ի՞նչը կարող է լինել Հայաստանի հավաքականի հաղթաթուղքը մյուս հավաքականների՝ Ֆրանսիայի և Վրաստանի դեմ խաղերում:

-Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, մեր թիմը նոր է ձևավորվում: Կարծում եմ, որ ավելի ծանր հանդիպում քան Ռուսաստանի դեմ մենք այլևս չենք ունենա: Պետք է հավատանք մեր ուժերին և միավորներ վաստակենք:

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023