Այսօր՝ մայիսի 27-ին, պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի իսպանական «Կադիսում»: Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո հայ երկրորդ ֆուտբոլիստն է, ով ելույթ կունենա Իսպանական Լա լիգայում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է տեղափոխության մանրամասների, կայացած տրանսֆերի հարցում Խոակին Կապառոսի դերի և նոր թիմից իր սպասելիքների մասին: «Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո […]
Ավելին
Ինչպես գիտեք, մայիսի 24-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր պատրաստվելու են հունիսի 1-ին և 5-ին Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ կայանալիք ընկերական հանդիպումներին։ Հրավիրված ֆուտբոլիստների ցանկում չի եղել հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչը լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Այդ ամենի հետ կապված՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական […]
Ավելին
Երեկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։  Հիմնական կազմից բացակայում էին մի շարք անուններ, բայց դե մեր պատմության լավագույն ֆուտնոլիստի չլինելը ուղղակի աչք էր ծակում։  Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հավաքական չէր հրավիրվել։ Իսպանացի մասնագետը, մեկնաբանելով իր ընտրությունը […]
Ավելին
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են հունիսի 1-ին և 5-ին Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ կայանալիք ընկերական խաղերին։ Այդ ցանկից բացակայում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ Faceobook-ի իր էջում կատարելով […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր պատրաստվելու են առաջիկա ընկերական հանդիպումներին։ Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը. «Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր […]
Ավելին
Ինտերֆուտբոլը ներկայացնում է տեսանյութ՝ Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Անդրադառնում ենք Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին 3 հանդիպումներում տարած երեք հաղթանակներին և ոչ միայն։ Հաճելի դիտում բոլորին։
Ավելին
Այսօր՝ ապրիլի 3-ին, Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում վերջապես կկայանա Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն բասկյան երկու ակումբները՝ «Ատլետիկ Բիլբաոն» և «Ռեալ Սոսիդադը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։30-ին, որը ցուցադրվելու է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով։ Այս խաղը նախատեսված էր անցկացնել դեռևս նախորդ տարվա ապրիլին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի և Երևանի ԲԿՄԱ-ի վինգեր Ժիրայր Շաղոյանը, հնարավոր է, տեղափոխվի «Սևիլիա»։ Այդ մասին տեղեկանում ենք Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանի Telegram-ի ալիքից։ «Ըստ իմ տեղեկությունների՝ Հայաստանի հավաքականի և Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։ Անդալուսական ակումբը վաղուց մտերմիկ հարաբերություններ ունի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը, Կապառոսի […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ՝ ընթացիկ ընտրական մրցաշարում տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակ։ Խաղից հետո մեր հավաքականի հաղթանակին է անդրադաձել իսպանական հեղինակավոր Marca պարբերականը․ «Ի՜նչ խենթություն են այժմ ապրում հայերը։ Առաջին խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում […]
Ավելին
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում J խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3։2 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը Instagram-ի իր էջի stories բաժնում մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ հետխաղյա ընթրիքի ընթացքում նա սկզբում կատարում է «Como no te voy […]
Ավելին
1 6 7 8 9 10 13

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023