ՀՖՖ․ «Կոչ անել զերծ մնալ քաղաքական շահարկումներից»

ՀՖՖ․ «Կոչ անել զերծ մնալ քաղաքական շահարկումներից»

25/05/2021 - 17:05

Ինչպես գիտեք, մայիսի 24-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր պատրաստվելու են հունիսի 1-ին և 5-ին Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ կայանալիք ընկերական հանդիպումներին։

Հրավիրված ֆուտբոլիստների ցանկում չի եղել հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչը լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Այդ ամենի հետ կապված՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ․

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները:

Մայիսի 24-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Դրանից հետո հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում են քաղաքական ենթատեքստ և կրում են պատվիրված բնույթ:
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որդեգրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, մասնավորապես, կազմի ընտրությանը չմիջամտելու քաղաքականություն: Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը՝ ելնելով առաջիկա հանդիպումների համար իր ընտրած մարտավարությունից կամ նպատակներից:
Խոակին Կապառոսի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ ազգային հավաքականի հերթական խաղից առաջ, կրկին փորձ է արվում բացասաբար ազդել ազգային հավաքականում տիրող հիանալի մթնոլորտի վրա: Ուստի, ևս մեկ անգամ ստիպված ենք կոչ անել զերծ մնալ քաղաքական շահարկումներից»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023