«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է, թե որ ֆուտբոլիստները ներկա պահին ենթակա չեն վաճառքի. «Նախորդ տարի Ֆրենկի դե Յոնգի դիմաց մեզ առաջարկում էին 100 մլն եվրո։ Առաջարկներ ենք ստացել նաև Պեդրիի, Ռոնալդ Արաուխոյի, Անդրեաս Քրիստենսենի և Անսու Ֆաթիի վերաբերյալ, սակայն կան խաղացողներ, որոնք չեն վաճառվում։ Նրանք են մեր ակումբի ներկան ու ապագան»,- Լապորտայի խոսքերը մեջբերում […]
Ավելին
«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Ֆեներբախչեի» 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերի ծառայություններով։ «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբի սպորտային տնօրեն Դեկուն այժմ աշխատում է երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի ուղղությամբ. «Դեկուն այժմ աշխատում է Արդա Գյուլերի տրանսֆերի ուղղությամբ։ Լա լիգան մեզ թույլատրել է գործարքներ իրականացնել, որոնք չեն վերաբերվելու ընթացիկ տարվան։ Մեր սկաուտները հետևել են Արդայի […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակնարկել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լապորտան գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին հարցից հետո, որպես գոհունակության նշան, բութ մատն է ցույց տվել։ Բացի դրանից, 60-ամյա ֆունկցիոները Barça Vision նախագծի նախագծի շնորհանդեսի ընթացքում խոսել է ակումբի տրանսֆորային ծրագրերի մասին. «Շուկայի արձագանքը լավն […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, ով որոշել է հեռանալ փարիզյան ակումբից, մտադիր է վերադառնալ «Բարաելոնա»։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, արգենտինացի ֆուտբոլիստը, հանուն կատալոնական ակումբ վերադառնալու, պատրաստ է երեք անգամ նվազեցնել աշխատավարձը։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում 35-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ Մեսսիի` «բլաուգրանայի» շարքերը վերադառնալու հարցում կարևոր դերակատարություն է ստանձնել […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ֆուտբոլային գծով տնօրեն Մատեու Ալեմանին սույն թվականի հունիսի 30-ից հետո լքելու է զբաղեցրած պաշտոնը։ Ըստ Fox Sports-ի լրագրող Վերոնիկա Բրունատիի տեղեկությունների` 60-ամյա ֆունկցիոները դեմ է Լեո Մեսսիի «Բարսելոնա» վերադարձին։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսիին վերադարձնելու հարցում Ալեմանին չի կիսում «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտայի գաղափարները, քանի որ ցանկանում է երիտասարդացնել թիմի կազմը։ Բացի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռայո Վալեկանոյին»: Հանդիպումից իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան. «Սա այն օրերից է, երբ մենք դժգոհ ենք, քանի որ հանդիպման արդյունքն այն չէր, ինչ սպասում էինք: «Բարսայի» գլխավոր նպատակը շարունակում է մնալ Լա լիգայի չեմպիոն դառնալը, և մենք երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ակումբին գերազանցում […]
Ավելին
«Բարսելոնայի» և Լա լիգայի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են` կապված «Նեգրեյրայի գործի» հետ։ Diario Sport-ը, հղում կատարելով La Vanguardia-ին, հայտնում է, որ, այդ գործի շրջանակում Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կեղծ ապացույցներ է ուղարկել դատախազություն։ Աղբյուրի փոխանցմամբ` Լա Լիգայի նախագահը սույն թվականի փետրվարին նամակ է ուղարկել դատախազին՝ մեղադրելով «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուին և […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Նեգրեյրայի գործի» մասին. «Նրանք ոչ մի ապացույց չունեն։ Միակ նպատակը մեր հեղինակությունն ու արժանապատվությունը վնասելն է։ Չարժե խաղալ «Բարսելոնայի» հետ։ Արդեն 123 տարի է մենք ազնիվ ենք։ Այդ տարիների ընթացքում մենք ցուցաբերել ենք նաև արժեքներ, նվիրվածություն, պատասխանատվություն և արդար խաղ: Այդպես ենք մենք հասկանում ֆուտբոլը, սպորտը և կյանքը։ Նրանց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է COPE-ն, Կատալոնիայի դատախազությունը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ` կապված «բլաուգրանայի» կոռուպցիոն սկանդալի հետ։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ կատալոնական ակումբը 2001-2018 թվականների ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցրել է նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ Հաղորդվում […]
Ավելին
«Բավարիայի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուի ապագան կրկին մշուշոտ է։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, մյունխենյան ակումբը «Մանչեսթեր Սիթիին» հայտնել է, որ վարձակալության ավարտին չի գնելու պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Մանկունյական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփորձի վաճառել 28-ամյա պաշտպանին, սակայն «Սիթիի» ղեկավարները հասկանում են, որ պետք է դիտարկել Կանսելուին մեկ անգամ ևս […]
Ավելին
1 2 3 4 5 16

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025