Լապորտա. «Սանտիագո Բերնաբեուում տեղի ունեցածը խայտառակություն էր»

Լապորտա. «Սանտիագո Բերնաբեուում տեղի ունեցածը խայտառակություն էր»

24/01/2024 - 00:20

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Ալմերիա» (3:2) հանդիպման մրցավարության մասին.

«Այն, ինչ տեղի ունեցավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, խայտառակություն էր։

Կարծում եմ` մրցավարական կորպուսը պետք է արձագանքի մրցավարների վրա ճնշում գործադրելու դեպքերին, որոնք տեղի են ունենում ողջ մրցաշրջանի ընթացքում։

Պատասխան չտալով՝ նրանք մեզ ստիպում են անհանգստանալ, քանի որ հասկանում ենք, որ կորպուսն անտեսում է իր պարտականությունները։

Ինչ էլ որ լինի, ուրախ եմ մեր թիմի հաղթանակի կապակցությամբ։ Այժմ մենք ավելի միասնական և ուժեղ ենք մեզ զգում, սակայն ցանկանում ենք, որ սա պարգևատրում լինի, և չգա այն օրը, երբ մենք միավորներ կկորցնենք մրցավարի կամ VAR համակարգի կայացրած սխալ որոշումների պատճառով։

Ես լավատես եմ և կարծում եմ, որ մենք կստանանք մեր պարգևը, իսկ մրցակիցները, նույնպես կսկսեն միավորներ կորցնել ու սայթաքել։

Օրեցօր աշխատում և պայքարում ենք` մնացած երեք տիտղոսները հաղթելու համար»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023