Անգլիայի գավաթի՝ Fa Cup-ի 1/4 եզրափակչի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Հանդիպումը մեկնարկեց հետախուզական պայքարով, սակայն տանտերերն աստիճանաբար խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին՝ հայտնվելով թելադրողի դերում։ Իրենց հերթին, «Շեֆիլդի» տղաներն առաջին խաղակեսում գնդակը զիջել էին «Չելսիին» (70%), սակայն նպաստավոր պահերին կարողանում էին հակագրոհել՝ լուրջ անհանգստություն պատճառելով մրցակցի պաշտպաններին ու դարպասապահին։ Մինչ առաջին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել իտալական և ոչ մի ակումբ։ Երկու խաղերի արդյունքում «Յուվենտուսը» զիջեց «Պորտուին», «Ատալանտան»՝ «Ռեալին», «Լացիոն»՝ «Բավարիայի», իսկ «Ինտերը» ընդհանրապես չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ իր խմբում զբաղեցնելով վերջին հորիզոնականը։ Ստեղծված իրավիճակում իտալական ակումբների վատ մրցելույթների պատճառներից է խոսել իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն․ «Ցավո՛ք, Իտալիայում դանդաղ ֆուտբոլ […]
Ավելին
Մարտի 17-ին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի վերջին պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում մրցաշարի քառորդ եզրափակչի վերջին երկու մասնակիցները դարձան «Չելսին» և «Բավարիան»։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Չեմպիոնների լիգայի պատմության շրջանակում առաջին անգամ մեկ երկիր ներկայացնող 4 գլխավոր մարզիչներ նվաճել են մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Խոսքը Գերմանիան ներկայացնող Թոմաս Տուխելի («Չելսի»), Հանս-Դիտեր Ֆլիկի («Բավարիա»), […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում լոնդոնյան ակումբը Օլիվիե Ժիրուի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր 1։0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսը գոլային պահերով սակավ էր․ երկու թիմերն էլ փորձում էին անհանգստություններ պատճառել մրցակցին, սակայն […]
Ավելին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ բուռն է արձագանքել լրագրողի այն նկատառմանը, որ օրվա ընթացքում նա շատ է կարդում լուրեր այն մասին, որ Տիմո Վերները հեռանալու է լոնդոնյան ակումբից։ «Հերի՛ք է կարդաք, հերի՛ք է։ Ի՞նչ եք դուք ընդհանարպես կարդում։ Ավելի լավ է՝ գիրք կարդացե՛ք։ Տիմո Վերների մասին գրքեր չկան, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսի մեծ մասն անցավ լոնդոնյան ակումբի վերահսկողության ներքո, որի ֆուտբոլիստները գնդակին ավելի շատ էին տիրում (60 %) և ավելի վտանգավոր էին գրոհում։ Նախքան ընդմիջման գնալը «Չելսիի» կազմից նպաստավոր դիրքերից վրիպեցին Հակիմ Զիեշն ու երկու անգամ էլ՝ Հայ Հավերցը։ Յորքշիրյան ակումբի դարպասապահ Իլան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, «Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են եվրոպական մի շարք թոփ ակումբներ։ Բանն այն է, որ Թոմաս Տուխելի՝ լոնդանյան ակումբը գլխավորելուց հետո ամերիկացին ԱՊԼ-ի շրջանակում ոչ մի անգամ չի հայտնվել «ազնվականների» մեկնարկային կազմում։ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Էվերտոնի» դեմ խաղում (2։0) 22-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ միայն […]
Ավելին
Անգլիական պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Էվերտոնին»։ Խաղի հենց մեկնարկից «ազնվականներն» ունեին առավելություն, գնդակին տիրում էին ավելի շատ (67%), ինչն էլ նպաստում էր, որ ավելի վտանգավոր գրոհեն։ Այդ գրոհներից մեկն էլ 31-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով․ «իրիսների» կենտրոնական պաշտպան Բեն Գոդֆրեյը գրավեց սեփական դարպասը, ինչի շնորհիվ Թոմաս Տուխելի թիմն առաջ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ «Լիվերը», որը Պրեմիեր լիգայի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում պարտվել էր նախորդ 4 հանդիպումներում, այս անգամ նույնպես ձախողված հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ։ Ճիշտ է՝ առաջին կեսում Յուրգեն Կլոպի թիմը վերահսկում էր գնդակի ընթացքը, սակայն «Լիվերի» խաղում բացարձակ սրություն չկար, և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Հավասարությունն արտացոլվում էր նաև վիճակագրությամբ․ կոմղերը գնդակին տիրում էին 51։49% հարաբերակցությամբ (առավելությունը «Չելսիի» կողմն էր), մեկական դիպուկ հարվածով սպառնացին միմյանց դարպասին և իրացրին համապատասխանաբար 2 և 3 անկյունային հարված։ Այդ հավասարությունը նպաստեց նաև, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023