Սանչեսի ու Յանգի մղաձավանջը․ Ալեքսիսը վրիպեց 11-մետրանոցից, իսկ վրա հասած Յանգը հարվածեց դարպասաձողին🎥

Սանչեսի ու Յանգի մղաձավանջը․ Ալեքսիսը վրիպեց 11-մետրանոցից, իսկ վրա հասած Յանգը հարվածեց դարպասաձողին🎥

06/01/2021 - 19:12

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատարների թվում ընթացող «Ինտերը» հյուրընկալվելիս մրցում է «Սամպդորիայի» դեմ։

Հանդիպման 12-րդ րոպեին միլանյան ակումբը վաստակեց 11-մետրանոցի իրավունք, որը մղձավանջի վերածվեց «Ինտերի» երկու ֆուտբոլիստների համար։ Նշակետին մոտեցավ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ում հարվածից հետո ջենոական ակումբի դարպասապահ Էմիլ Աուդերոն փրկեց իր թիմին, իսկ վրա հասած Էշլի Յանգի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Հետագայում «Սամպդորիայի» ֆուտբոլիստները Անտոնիո Կանդրևայի և Բալդե Կեյտայի գոլերի շնորհիվ երկու անգամ գրավեցին դարպասն առաջին խաղակեսում՝ ընդմիջման գնալով 2։0 հաշվի պայմաններում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023