Հոկտեմբերի 5-ին Բեռլինի հանարահայտ «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում ՈՒԵՖԱ-ն ներկայարել է Եվրո-2024-ի տարբերանշանն ու մրցաշարի պաշտոնական տեսանյութը։ Եվրո-2024-ի տարբերանշանի հիմքում ընկած են ՈՒԵՖԱ-ի 55 անդամ-երկրների դրոշները, որոնք, միաձուլվելով, կազմում են «Օլիմպիաշտադիոնի» տանիքը։ Տարբերանշանի կենտրոնում պատկերացված է Անրի Դելոնեի գավաթը, իսկ դրա շուրջը գունավորող 24 տարբեր գույները խորհդանշում են մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցող 24 հավաքականներին։ Եվրո-2024-ի կարգախոսը լինելու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, ՈՒԵՖԱ-ն մտադիր է կրկին ավելացնել Եվրոպայի առաջնության մասնակիցների քանակը` հաշվի առնելով վերջին հաջողված փորձը, երբ Եվր-2016-ից սկսած, մրցաշարին մասնակցում են 24 հավաքականներ։ Աղբյուրի փոխանցմամբ` ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2028-ին մրցաշարի մասնակիցների քանակը 24-ից հասցնի 32-ի, սակայն դա հնարավոր կլինի քննարկել միայն 2023 թվականի տարեվերջին, երբ արդեն հայտնի կլինեն այն երկրները, որոնք […]
Ավելին
Եվրո-2020-ի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցներով (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով) պարտվեց Իտալիային և լքեց պայքարը։ «Ֆուրիա ռոխայի» միակ գնդակը 80-րդ րոպեին խփեց Ալվարո Մորատան` հաշիվը դարձնելով 1:1։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 28-ամյա հարձակվողը Եվրոպայի առաջնությունների շրջանակում խփեց իր 6-րդ գնդակը և գերազանցեց Ֆերնանդո Տորեսի ցուցանիշը` դառնալով Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն մրցաշարի պատմության մեջ։ […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցում է Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 31-րդ րոպեին Եվրոպայի գործող չեմպիոնները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցի, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Պարզվում է` այդ գոլի շնորհիվ 36-ամյա գոլահարը հերթական անհավամական նվաճամանն է հասել։ Բանն այն է, ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ու […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 1:4 հաշվով պարվեց Դանիայի հավաքականին ու լքեց պայքարը։ Ռուսաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց գնդակների խփած ու վաց թողած 2:7 հարաբերակցությամբ, ինչը հավաքականի պատմության երկրորդ վատագույն ցուցանիշն է։ Պարզվում է, Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունների շրջանակում վերջին անգամ 7 կամ ավելի գոլ բաց թողել է Եվրո-1996-ին։ Այդ ժամանակ ռուսները Գերմանիայի, Չեխիայի […]
Ավելին
Եվրո-2020-ի F խմբի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի ընտրանու նկատմամբ։ Այդ խաղում պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, 36-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնությունների շրջանակում խփեց իր 11-րդ գոլը, շրջանցեց Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Միշել Պլատինիին` դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու։ Հավելենք, որ Պլատինիի ակտիվում կա 9 […]
Ավելին
«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին եզրային պաշտպան Բիքսանտ Լիզարազյուն սուր քննադատության է ենթարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, ով Լիգա 1-ի շրջանակում վերջերս կայացած «Լիլի» դեմ խաղում հեռացվեց խաղադաշտից։ «Նա խաղադաշտ էր վերադարձել երկու ամիս վնասվածքից ապաքինվելուց հետո, իսկ երեք օրից Չեմպիոնների լիգայի հանդիպումն է։ Պետք է հանգիստ լինել, ինչը Նեյմարն ընդհանրապես չունի։ Նա չի հարգում ո՛չ […]
Ավելին
Ինչպես տեղեկանցում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Եվրո-2020-ից հետո հավաքականի գլխավոր մարզչի Յոաքիմ Լյովը կհեռանա պաշտոնից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 61-ամյա մասնագետն ինքն է խնդրել, որպեսզի պայմանագիրը ժամկետից շուտ խզվի։ Ըստ գործող պայմանագրի՝ Լյովը պետք է «բունդեսմանշաֆթի» ղեկին մնար մինչև մունդիալ-2022-ի ավարտը։ Հիշեցնենք, որ Յոաքիմ Լյովը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2006 թվականի հուլիսին։ […]
Ավելին
Առողջապահության համաշխարկային կազմակերպության (ԱՀԿ) մասմագետ Սանտիագո Մաս-Կոման չի բացառում, որ կապված կորոնավիրուսային համաճարակի երրորդ փուլի հետ՝ Եվրո-2020-ը, հնարավոր է, կրկին հետաձգվի։ «Կօգնեն արդյո՞ք պատվաստումները կանխել համաճարակի հետագա զարգացումը, դեռ մեծ հարց է։ Մենք գիտենք, որ անգամ պատվաստված մարդիկ կարող են վարակվել և նույնիսկ վարակել շրջապատի մարդկանց։ Կապված Եվրո-2020-ի և այլ մեծամասշտաբ միջոցառումների հետ՝ մենք եկել […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիշել է, թե ինչպես է չորս տարի առաջ հավաքականի հետ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 10-ին Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում 1։0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ Այդ հանդիմպան 109-րդ րոպեին պորտուգալացիների կազմում հաղթական գնդակը խփեց Էդերը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն 25-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով՝ […]
Ավելին
1 36 37 38

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023