Եվրոպայի առաջնության մասնակիցների քանակը, հնարավոր է, կրկին ավելացվի

Եվրոպայի առաջնության մասնակիցների քանակը, հնարավոր է, կրկին ավելացվի

14/07/2021 - 10:14

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, ՈՒԵՖԱ-ն մտադիր է կրկին ավելացնել Եվրոպայի առաջնության մասնակիցների քանակը` հաշվի առնելով վերջին հաջողված փորձը, երբ Եվր-2016-ից սկսած, մրցաշարին մասնակցում են 24 հավաքականներ։

Աղբյուրի փոխանցմամբ` ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2028-ին մրցաշարի մասնակիցների քանակը 24-ից հասցնի 32-ի, սակայն դա հնարավոր կլինի քննարկել միայն 2023 թվականի տարեվերջին, երբ արդեն հայտնի կլինեն այն երկրները, որոնք մրցաշարն ընդունելու հայտ ներկայացրած կլինեն։

Հատկանշական է, որ եթե ՈՒԵՖԱ-ն, ի վերջո, որոշում կայացնի ավելացնել Եվրոպայի առաջնության մասնակիցների քանակը, ապա բացառված չէ, որ մրցաշարի որակավորման փուլի ձևաչափը լուրջ փոփոխությունների ենթարկվի կամ ընդհանրապես նոր ձևաչափ մշակվի։

Հիշեցնենք , որ ՖԻՖԱ-ն 2017 թ. հունվարին որոշեց, որ 2026 թ. աշխարհի առաջնությանը, 32-ի փոխարեն, մրցաշարին մասնակցելու են 48 հավաքականներ։ Այդ Մունդիալը պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու է միանգամից 3 երկրում` ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023