ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եվրո-2024-ի որակավորման փուլի ձևաչափը

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եվրո-2024-ի որակավորման փուլի ձևաչափը

21/09/2022 - 09:55

Սեպտեմբերի 20-ին խորվաթական Հվար կղզում կայացել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի հերթական նիստը։

Հանդիպման ժամանակ հաստատվել է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի ձևաչափը։

  • Մրցաշարն ընդունող Գերմանիայի հավաքականը չի մասնակցի որակավորման փուլին, որին միանգամից շնորհվել է Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։
  • ՈՒԵՖԱ-ն ուժի մեջ է թողել դեռևս սույն թվականի փետրվարի 28-ին կայացրած որոշումն, ըստ որի, Ռուսաստանի հավաքականը շարունակելու որակազրկված մնալ Կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։ Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2024-ի որակավորման փուլին։
  • ՈՒԵՖԱ-ի անդամ մյուս 53 պետությունների հավաքականները կբաժանվեն 10 խմբի։ 7 խումբ կունենա 5, 3 խումբ` 6 մասնակից։
  • Խմբերում 1-ին և 2-րդ հորկզոնականները զբաղեցրած հավաքականներն անմիջապես կնվաճեն Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։
  • Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին 3 մասնակիցները կորոշվեն 2024 թ. մարտին կայանալիք հատուկ փլեյ-օֆֆ-ի ժամանակ։
  • Հայաստանի և Ադրբեջանի, Ուկրաինայի և Բելառուսի հավաքականները չեն կարող հայտնվել միևնույն խմբում։
  • Կոսովոն էլ նույն խմբում չի կարող լինել Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների հետ
  • Վիճակահանության մասնակցող 53 հավաքականները բաշխվելու են 7 զամբյուղների, որոնք ձևավորվելու են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության արդյունքների հիման վրա։
  • Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 9-ին` Մայնի Ֆրանկֆուրտում` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած։
  • Եվրո-2024-ի եզրափակիչ փուլը կկայանա 2024 թ. հունիսի 14-ից հուլիսի 14-ը` գերմանական 10 քաղաքներում

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023