Բյորնլիի հարձակվողի անհավանական գոլն Էվերտոնի դարպասը🎥

Բյորնլիի հարձակվողի անհավանական գոլն Էվերտոնի դարպասը🎥

14/03/2021 - 12:59

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բյորնլին» հյուրընկալվելիս 2։1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ։

Հանդիպման 24-րդ րոպեին «Բյորնլիի» կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ ձախ վինգեր Դուայթ Մաքնիլը՝ հաշիվը դարձնելով 2։0։

Գոլային դրվագում 21-ամյա ֆուտբոլիստը գեղեցիկ հնարքով շրջանցեց «Էվերտոնի» կիսապաշտպան Ալանին, ինչից հետո մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին և առանց վարանելու գնդակը ձախ ոտքի տպավորիչ հարվածով ուղարկեց դեպի դարպասի հեռավոր անկյունը՝ «իննյակը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023