«Ատլետիկո Մադրիդի» նախկին պաշտպան Ֆելիպե Լուիսը, ով այս պահին հանդես է գալիս բրազիլական «Ֆլամենգոյի» կազմում, կիսվել է հիշողություններով՝ կապված մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։ «Հիմա ես կարող եմ, որպես ընկեր, հաղորդագրություն ուղարկել և ստանալ Սիմեոնեից , սակայն նախկինում, երբ ես անգամ մեկ հաղորդագրություն էի ստանում, դա ինձ համար սթրես էր։ Հավատացե՛ք բառերիս․ հեշտ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի» դեմ։ Մադրիդյան ակումբը խաղը սկսել էր մեծ առավելությամբ, ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի շատ էր հարվածում՝ ստեղծելով բազում գոլային պահեր, սակայն կողմերն ընդմիջման գնացին «Լևանտեի» ֆուտբոլիստների նվազագույն առավելությամբ, քանի որ 30-րդ րոպեին Խոսե Լուիս Մորալեսն առաջ մղեց վալենսիական ակումբին։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում տեղի ունեցավ 2-րդ տուրից հետաձգված «Լևանտե» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը, որը պետք է կայանար դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ մադրիդյան ակումբը մասնակցում էր Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության փլեյ-օֆֆի վերջին փուլերին, Դիեգո Սիմեոնեի թիմին լրացուցիչ հանգիստ տրվեց։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր արդեն 10-րդ րոպեին […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2001-2020 թթ․ մոլորակի լավագույն մարզիչներին։ Կազմակերպությունը լավագույն մարզչին որոշել է հիմք ընդունելով վերջին 20 տարիների ընթացքում մասնագետների ցուցադրած արդյունքները։ Ընտրությունը կատարվել է թոփ-20 մարզիչների շրջանակում։ Յուրաքանչյուր տարի մրցաշարերում 1-ին հորիզոնական զբաղեցնելու դիմաց մարզչին տրվում է 20 միավոր, երկրորդ հորիզոնականի դեպքում՝ 19 միավոր, և այդպես շարունակ։ Ըստ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում եվրագոտու համար պայքարող «Գրանադան» սեփական հարկի տակ ընդունեց ընթացին առաջնության միանձնյա առաջատար «Ատլետիկոյին» ։ Հանդիպումը, ինչպես և սպասվում էր, մեկնարկեց հյուրերի տարածքային և խաղային առավելությամբ։ Գրանադան գրեթե ոչինչ չկարողացավ անել՝ մրցակցի դարպասին չկատարելով և ոչ մի հարված, իսկ «մատրասայինների» երկու դիպուկ հարվածներն, այնուամենայնիվ, գոլի չվերածվեցին։ Կողմերն ընդմիջման գնացին գոլազուրկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Մադրիդում ընդունեց «Սելտային»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ Վիգոն ներկայացնող ակումբը 13-րդ րոպեին Սանտի Մինայի ջանքերով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Ուգո Մալյոյի փոխանցումը։ Առաջին կեսում Դիգեո Սիմեոնեի սաներն առանձնապես ակտիվ չէին, սակայն նախքան ընդմիջման գնալը նրանց հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 45-րդ րոպեին «Վանդա Մետրոպոլիտանո» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2։4 հաշվով հաղթեց «Կադիսին»՝ ամրապնդվելով պրիմերայի առաջատարի դրքերը։ Ինչպես տեղեկանում ենք իսպանացի լրագրող Պեդրո Մարտինի թվիթերյան էջից, այս հաղթանակը 214-րդն է Դիեգո Սիմեոնեի կարիերայում Լա լիգայի շրջանակում։ Արգենտինացին այս արդյունքին հասել է անցկացնելով 443 մադրիդյան ակումբի ղեկին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Սիմեոնեի ցուցանիշը լավագույնն է Լա լիգայում 21-րդ դարում։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկոն» արտագնա խաղում ուժերը չափեց «Կադիսի» դեմ և 2։4 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Հանդիպման 28-րդ րոպեին մադրիդյան ակումբը տուգանային հարվածի իրավունք ստացավ։ Գնդակին մոտեցավ Լուիս Սուարեսը և գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 0։1։ Քիչ անց՝ 35-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ալվարո Նեգրեդոն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը՝ դարձնելով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկոն» հյուրընկալվեց վտանգավոր գոտու հարևանությամբ հանգրվանած «Էյբարին»։ Համդիպման մեկնարկից քիչ անց՝ 12-րդ րոպեին, տանտերերը հիանալի հնարավորություն ստացան՝ հաշվի մեջ առաջ անցնելու, քանի որ «մատրասայինների» խորվաթ պաշտպան Շիմե Վրսալկոն սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները՝ 11-մետրանոց հարվածի իրավունք պարգևելով մրցակցին։ Որքան էլ որ տարօրինակ հնչի, գնդակին մոտեցավ «Էյբարի» […]
Ավելին
Ինչպես հաղորդում է As-ը, «Ատլետիկո Մադրիդը» տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյին, որ ցանկանում է երգարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվական։ Արգենտինացու գործող պայմանագիրը հարազատ ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Աղբյուրը հաղորդում է նաև, որ Սիմեոնեն համաձայնվել է կնքել պայմանագիր, որը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, նախատեսում է աշխատավարձի նվազեցում։ Այս պահին 50-ամյա մասնագետը վաստակում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023