Ֆելիպե Լուիս․ «Սիմեոնեն սիրտ չունի»

Ֆելիպե Լուիս․ «Սիմեոնեն սիրտ չունի»

22/02/2021 - 15:34

«Ատլետիկո Մադրիդի» նախկին պաշտպան Ֆելիպե Լուիսը, ով այս պահին հանդես է գալիս բրազիլական «Ֆլամենգոյի» կազմում, կիսվել է հիշողություններով՝ կապված մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։

«Հիմա ես կարող եմ, որպես ընկեր, հաղորդագրություն ուղարկել և ստանալ Սիմեոնեից , սակայն նախկինում, երբ ես անգամ մեկ հաղորդագրություն էի ստանում, դա ինձ համար սթրես էր։

Հավատացե՛ք բառերիս․ հեշտ չէ խաղալ Սիմեոնեի թիմում։ Նա սիրտ չունի։ Նա երբեք քեզ չի ասի․ «Օ՛յ, շատ եմ ցավում, խեղճ ֆուտբոլիստ, պետք անել այս կամ այն բանը»։ Ո՛չ, նա ինքը կորոշի, իսկ նրա որոշումները բացառապես մեկ նպատակ ունեն․ հաղթել մրցակցին»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ 35-ամյա պաշտպանը «մատրասայինների» կազմում հանդես է եկել 2010-2014 թվականներին, այնուհետև տեղափոխվել է «Չելսի», խաղացել «ազնվականների» կազմում մեկ մրցաշրջան, ապա կրկին վերադարձել մադրիդյան ակումբ, իսկ 2019 թվականի հուլիսի 23-ին վերադարձել է Բրազիլիա և հանդես է գալիս «Ֆլամենգոյի» կազմում։

Ընդհանուր առմամբ, Ֆելիպե Լուիսը «հնդկացիների» կազմում մասնակցել է 333 հանդիպման, դարձել 12 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023