«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ուրուգվայցի հարձակվողի տրանսֆերի հարցում վերջին բանակցությունները տեղի են ունեցել այսօր` հունիսի 11-ին` Պորտուգալիայում, ինչից հետո երկու ակումբները հասել են վերջնական համաձակնության։ Մերսիսայդյան ակումբը Նունյեսի տրանսֆերի դիմաց «արծիվներին» կվճարի երաշխավորված 80 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 20 միլիոն եվրո։ […]
Ավելին
«Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կազմը։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբը հետաքրքրված է մի շարք թոփ ֆուտբոլիստների ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` հարձակման գծի ամրապնդման հիմնական թեկնածուներից է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ում «Չելսիի» կազմում է անձամբ ցանկանում տեսնել «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Նշվում է, որ Սթերլինգի ու «Սիթիի» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել էր 3:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույնպես գոլառատ ստացվեց. այս անգամ գրանցվեց 3:3 հաշիվը։ «Լիվերպուլի» կազմից Ռոբերտո Ֆիրմինոն դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմա Կոնատեն, իսկ […]
Ավելին
«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների հետաքրքրության շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, պորտուգալական ակումբը սահմանել է 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը ու նրա վաճառոից ցանկանում է վաստակել նվազագույնը 127 մլն եվրո։ Հաղորդվում է, որ հրաժարագնի չափը պատահական չի ընտրված, քանի որ «արծիվների» ղեկավարությունն ուրուգվայցի հարձակվողի վաճառքից մտադիր են աշխատել այնքան, որքան 2019 թ. […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում մերսիսայդյան ակումբը հաղթեց 3:1 հաշվով։ «Լիվերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Իբրահիմա Կոնատեն, Սադիո Մանեն ու Լուիշ Դիաշը, իսկ «արծիվների» միակ գոլը խփեց Դարվին Նունյեսը։ Նշենք, որ այս դիմակայության […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բենֆիկան» սեփական հարկի տակ մրցում է «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման 49-րդ րոպեին պորտուգալական ակումբի կազմից աչքի ընկավ Դարվին Նունյեսը, ով կրճատեց հաշվի տարբերությունը` այն դարձնելով 1:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բենֆիկան» հյուրընկալվելիս մրցեց «Այաքսի» դեմ։ հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հոլանդական ակումբը, ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ոչ մի կերպ չկարողացավ գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։ Դեռ ավելին` «Բենֆիկային» հաջողվեց հանդիպման ընթացքում կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ […]
Ավելին
Պորտուգալական Լիգա ՆՈՍ-ի 12-րդ տուրի շրջանակում «Բենֆիկան» հյուրընկալվելիս 7:0 հաշվով ջախջախել է «Բելենենսենշին»։ Այդ հանդիպումն արտառոց ընթացք է ստացել, քանի որ «Բելենենսենշը» ներկայացել էր ընդամենը 9 ֆուտբոլիստով։ Բանն այն է, որ Լիսաբոնը ներկայացնող ակումբում կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել, ինչի հետևանքով թիմի ֆուտբոլիստների մեծ մասը չէին կարող մասնակցել «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը։ Ընդ որում` «Բենֆիկայի» դեմ խաղում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 3-րդ րոպեին «Բենֆիկայի» ֆուտբոլիստները Դարվին Նունյեսի խփած գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից անիջապես հետո կատալոնական ակումբն սկսեց տիրել նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը մի շարք գոլային պահեր ստեղծեց, սակայն Ռոնալդ Կուկանի սաներին ոչ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բենֆիկան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցուկ է «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման արդեն 3-րդ րոպեին «արծիվները» բացեցին խաղի հաշիվը. աչքի ընկավ Դարվին Նունյեսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023