Նունյեսի ֆանտաստիկ բենեֆիսը. Լիվերպուլը ջախջախեց Լայպցիգին🎥

Նունյեսի ֆանտաստիկ բենեֆիսը. Լիվերպուլը ջախջախեց Լայպցիգին🎥

22/07/2022 - 09:46

«Լիվերպուլը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց «Լայպցիգի» հետ։

Յուրգեն Կլոպի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից փայլեց թիմի նորեկ Դարվին Նունյեսը, ով երկրորդ կեսում փոխարինման դուրս գալուց հետո դարձավ պոկերի հեղինակ` չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։

Հավելենք, որ «Լիվերպուլը» միջմրցաշրջանային հատվածը կավարտի հուլիսի 27-ին։ Այդ օրը «կարմիրներն» ընկերական հանդիպում կանցկացկացնեն «Զալցբուրգի» հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023