Իտալական Ա սերիայի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։ Առաջին խաղակեսում հանդիպման հյուրերն ունեին տարածքային առավելություն, սակայն բերգամոսցիների խաղում սրություն չկար։ Ողջ խաղակեսի ընթացքում «Ատալանտան» ընդամենը մեկ լուրջ վտանգավոր պահ ստեղծեց, սակայն Ռոբին Գոսենսի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց։ Ընդհանրապես, առաջին կեսում երկու ակումբներն էլ առանձնապես լավ տեսք չունեին, ինչի հետևանքն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն տուգանվել է՝ Իտալիայում կեղծ փաստաթղթեր օգտագործելու պատճառով։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ երկու անձ՝ Համեդ Մամադու Տրաորեն և Մարինա Էդվինգ Կարին Տեխերը, ներկայացել են որպես Դիալոյի ծնողներ և դիմում են ներկայացրել՝ վերամիավորելու իրենց ընտանիքը։ Նրանք ներկայացրել են կեղծ փաստաթղթեր, որոնք, իբրև թե, ապացուցել են […]
Ավելին
ինչպես տեղեկանում ենք «Ռեալի» պաշտոնական կայքից, թիմի պաշտպան Մարսելոն վնասվածք է ստացել ։ Իր հերթին Marca-ն հաղորդում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք, որի պատճառով բրազիլացին բաց կթողնի մոտ 3 շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 24-ին։ Ներկա պահին «արքայական» […]
Ավելին
Իտալիայի գավաթի ՝ Coppa Italia-ի շրջանակում կայացավ նաև երկրորդ կիսաեզրափակիչ դիմակայության պատասխան հանդիպումը․ «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Ջանպիերո Գասպերինիի թիմը տիրեց նախաձեռնությանը և բավական արագ ստացավ երկու գնդակի առավելություն։ Նախ 10-րդ րոպեին «Ատալանտային» առաջ մղեց Դուվան Սապատան, ապա 16-րդ րոպեին Մատեո Պեսինան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Ընդհանրապես, բերգամոսցիները ողջ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» ու «Տորինոն» ֆուտբոլային ներկայացում էին պատրաստել՝ խաղն ավարտելով 3։3 հաշվով։ Հանդիպման ընթացքում թուրինյան ակումբը պարտվում էր 0։3 հաշվով, սակայն հաջողվեց հետ բերել կորցրածը։ Այդ հանդիպման ամենաուշագրավ դրվագը ոչ թե բուն հաշիվն էր, այլ «Տորինոյի» ավագ Անդրեա Բելոտիի գեղեցիկ քայլը։ Հանդիպման 33-րդ րոպեին, երբ «Տորինոն» դեռևս պարտվում էր 0։3 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։ Բերգամոսցիները հանդիպումը պարզապես հիանալի մեկնարկեցին՝ 14-21-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավելով «Տորինոյի» դարպասը, իսկ գոլերը գրանցվեցին Յոսիպ Իլիչիչ, Ռոբին Գոսենսի ու Լուիս Մուրիելի անվան դիմաց։ Թվում էր՝ Ջանպիերո Գասպերինիի թիմը հերթական փայլուն հաղթանակն են տոնելու, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ […]
Ավելին
«Ռեալի» ավագ, կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը փետրվարի 6-ին ծնկի վիրահատության կենթարկվի։ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, արդեն տևական ժամանակ է իսպանացի ֆուտբոլիստն անհանգստություն է զգում ծնկի շրջանում, այդ պատճառով էլ «Ռեալի» բժշկական անձնակազմը կոնսիլիում է անցկացրել, ինչից հետո էլ որոշում է կայացրել վիրահատել խաղացողի ծունկը։ Սպասվում է, Ռամոսը խաղադաշտ կվերադառնա 6-8 շաբաթ հետո։ Մի շարք աղբյուներ […]
Ավելին
Իտալիայի գավաթի «Ատալանտայի» դեմ կիսաեզրափակիչ խաղից հետո (0:0) «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն իր կարծիքն է հայտնել դիմակայության մասին․ «Ատալանտայի դեմ խաղում որևէ ակումբ չի կարող ֆավորիտ համարվել։ Նրանք պրեսինգի են դիմում ամբողջ խաղադաշտով մեկ, ինչին էլ գումարվում է նրանց ֆիզիկական բարձր պատրաստվածությունը և տեխնիկան։ Մենք գործում էինք 3-4-3 սխեմայով և ստիպված էինք մի շարք […]
Ավելին
Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության շրջանակում կայացավ նաև երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպումը բավական հետաքրքիր և փոխնիփոխ գրոհների ներքո անցավ։ Առաջին կեսում բերգամոսցիները խաղային և տարածքային շոշափելի առավելություն ունեին, իսկ Ջենարո Գատուզոյի թիմը շեշտը դրել էր հակագրոհներով խաղի վրա, սակայն երկու ակումբներին էլ չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը […]
Ավելին
«Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն, ով այսօր՝ փետրվարի 1-ին, «Շախտյորից» տեղափոխվեց իտալական ակումբ, դարձել է նոր թիմի կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Ինչպես տեղեկացնում է Calcio e Finanza պարբերականը, Կովալենկոյի պայմանագիրը «աստվածների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, որն իր մեջ ներառում է տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ։ 24-ամյա ֆուտբոլիստին այս առումով հաջորդում են միանգամից երեք […]
Ավելին
1 18 19 20 21 22 34

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023