Զիդան․ «Մոդրիչն ու Կրոսը ֆենոմենալ հենակետայիններ են»

Զիդան․ «Մոդրիչն ու Կրոսը ֆենոմենալ հենակետայիններ են»

17/03/2021 - 13:32

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ դիմակայության տպավորություններով։

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով «արքայական» ակումբի հաղթանակով, իսկ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր նվազագույն՝ 1։0 հաշվով։

«Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք գերազանց գործեցին հանդիպման սկզբից մինչև վերջ մի ակումբի դեմ, որի դեմ խաղալը ֆիզիկական մեծ պատրաստվածություն է պահանջում։

Կարծում եմ՝ խաղավարտին մոտ նրանք ընդամենը մեկ հնարավորություն ունեցան՝ Սապատայի պահը․ ընդամենը մեկ հնարավորություն։ Ընդհանրապես, նրանք կարողանում են գոլային պահեր ստեղծել, սակայն այսօր մենք դա չտեսանք։ Մենք հիանալի գործեցինք։ Պաշտպանությունում մեր խաղը հաճելի էմոցիաներ է առաջացնում։

Մոդրիչն ու Կրոսը ֆենոմենալ հենակետայիններ են։ Եթե խոսենք Լուկայի մասին, ապա նա․․․․ նա 35 տարեկան է, սակայն խաղադաշտում դա չի երևում։

Ես գոհ եմ Վինիսիուսի խաղից, քանի որ նա 11-մետրանոց վաստակեց։ Մենք գիտենք, որ նա իր արագությամբ կարող է խնդիրներ ստեղծել ցանկացած պաշտպանության համար, ինչը շատ կարևոր է։

Ասենսիոն շարունակում է մարզվել։ Նա խաղադաշտ դուրս եկավ ու գոլ խփեց, ինչը հիանալի է և՛ նրա, և՛ մեզ համար»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023