Գասպերինի. «Մեր նպատակն է հնարավորինս երկար մնալ խաղի մեջ»

Գասպերինի. «Մեր նպատակն է հնարավորինս երկար մնալ խաղի մեջ»

16/03/2021 - 21:59

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին կիսվել է ակնկալիքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպման շուրջ։ Հիշեցնենք, որ Բերգամոյում կայացած առաջին խաղում մադրիդյան ակումբը Ֆերլան Մենդիի միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով արտագնա հաղթանակ ապահովեց։

«Այս տարի համդիպումներն առանց հանդիսականների են։ Ափսոս, որ մեր երկրպագուները չեն կարող շրջել Եվրոպայում, հակառակ դեպքում Մադրիդում իսկական փառատոն կլիներ։

Չեմ ուզում խոսել առաջին խաղում կարմիր քարտի մասին, քանի որ մենք պետք է մտածենք միայն առաջիկա խաղի մասին։ Կենտրոնացած ենք միայն այդ խաղի վրա․ հասկանում ենք, որ հյուընկալվելիս ավելի բարդ է լինելու։ Մենք պայքարելու ենք «Ռեալի» դեմ, այդ իսկ պատճառով կարևոր է կենտրոնանալ միայն այդ խաղի վրա։

Առաջին խաղակեսը թույլ կտա հասկանալ ամբողջ հանդիպման բնույթը։ Պետք է հասկանալ ինչպես կարող ենք դիմակայել «Ռեալի» գրոհներին և ինչ կարող ենք առաջարկել ինքներս։ Մենք մեծ ամբիցիաներ ունենք, սակայն մեր դիմաց հզոր մրցակից է։

Մենք այս խաղում մի քանի սցենարներ ունենք, իսկ մեր նպատակն է հնարավորինս երկար մնալ խաղի մեջ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Հիշեցնենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023