«Ատալանտան» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բերգայում մրցեց «Մարսելի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում բերգամասկներն ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Ջան Պիերո Գասպերինիի թիմին հաղթանակ պարգևեցին Ադեմոլա Լուքմանի, Մատեո Ռուջերիի ու Էլ Բիլալ Տուրեի խփած գոլերը։ Այսպիսով, «Ատալանտան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները։ «Յուվենտուսը», չնայած կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լացիոյին» պարտվեց 1:2, ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։ «Բյանկոներիները» առաջին խաղում հաղթել էին 2:0։ Պատասխան խաղում վճռորոշ դարձավ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկի խփած գոլը։ Թուրինյան ակումբը մրցաշարի եզրափակիչում մրցելու է «Ատալանտայի» դեմ, որն ընդհանուր դիմակայությունում 4:2 […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ Մրցաշարի 1/4 եզրափակիչում կկայանան հետևյալ դիմակայությունները. «Միլան» – «Ռոմա» «Լիվերպուլ» – «Ատալանտա» «Բայեր» – «Վեսթ Հեմ» «Բենֆիկա» – «Մարսել» 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրլի 9-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 18-ին։ Կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը. «Բենֆիկա»/«Մարսել» – «Լիվերպուլ»/«Ատալանտա» «Միլան»/«Ռոմա» – «Բայեր»/«Վեսթ Հեմ» Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները […]
Ավելին
Անցնող օրերին կայացան Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ֆիորենտինա» 0:0 (11 մ – 5:4) «Բոլոնիա» «Լացիո» 1:0 «Ռոմա» «Միլան» 1:2 «Ատալանտա» «Յուվենտուս» 4:0 «Ֆրոզինոնե» Մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը. «Ֆիորենտինա» – «Ատալանտա» «Լացիո» – «Յուվենտուս» Նշենք, որ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչները բաղկաղած են երկու դիմակայություններից։ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին, […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատալանտան» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում բերգամասկները 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Ջան Պիերո Գասպերինիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Տյոն Կոպմեյներսը, «ռոսոներիների» գոլը խփեց Ռաֆայել Լեաուն։ Այսպիսով, «Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ֆիորենտինայի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Բոլոնիան» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։ Տիագո Մոտայի թիմին հաղթանակ պարգևեց 86-րդ տուրում Լյուիս Ֆերգյուսոնի խփած գոլը։ Այս հաղթանակից հետո «ռոսոբլուն» վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Ատալանտան», 26 միավորով, 7-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Միլանին»։ Բերգամոն ներկայացնող ակումբին հաղթանակ պարգևեց 32-ամյա կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը, ով 90+5-րդ րոպեին կրունկով կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Նշենք, որ Մուրիելն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ թրիլլերային պայքարում ընթացած խաղում տանտերերը հաղթեցին 3:2 հաշվով։ Ջան Պիերո Գասպերինիի թիմից երկու անգամ աչքի ընկավ Ադեմոլա Լուքմանը, մեկ գոլ էլ խփեց Լուիս Մուրիելը, ով բերգամասկներին հաղթանակ պարգևեց 90+5-րդ րոպեին։ «Ռոսոներիների» կազմից էլ աչքի ընկան Օլիվիե Ժիրուն և […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով` 2:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Հական Չալհանօղլուն ու Լաուտարո Մարտինեսը, իսկ բերգամասնկների կազմից աչքի ընկավ Ջանլուկա Սկամական։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 59-րդ րոպեին կատարեց իր թիմի […]
Ավելին
Իտալակա Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» Բերգամոյում հյուրընկալվելիս մրցում է «Ատալանտայի» դեմ։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 57-րդ րեպեին գոլային փոխանցում կատարեց Լաուտարո Մարտինեսին։ Արգենտինացի հարձակվողն էլ շեշտակի հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 30

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023