Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «խթանները» երկու գնդակ ուղարկեցին «արծիվների» դարպասը, որին «Փելասը» կարողացավ արձագանքել միայն մեկ գոլով։ Անգե Պոստեկօղլուի թիմից աչքի ընկավ Հին Մին Սոնը, իսկ տանտերերի պաշտպան Ջոել Ուորդը գրավեց սեփական դարպասը։ «Քրիսթալ Փելասի» միակ գոլն էլ 90+4-րդ րոպեին խփեց Ջորդան […]
Ավելին
«Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին ֆուտբոլային հանդիպիպումների համար խաղադրույքներ կատարելու պատճառով որակազրկվել է 10 ամսով։ Տեղեկությունը հաստատել են բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում նաև` Sky Sports-ն ու ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Որակազրկման որոշումը կայացրել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան, ով նշել է հետևյալը. «Ֆեդերացիայի դատախազն ու Տոնալին հասել են համաձայնության, որին ես հավանություն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Զինագործները» հանդիպման ընթացքում մինչև 77-րդ րոպեն պարտվում էին 0:2 հաշվով, սակայն Միկել Արտետայի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքը` մեծ դժվարությամբ կորզելով ոչ-ոքի։ «Ազնվականների» կազմից գոլերը խփեցին Քոուլ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը հոկտեմբերի 9-ին թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Ամենաշատ տրանսֆերային արժեքի կորուստ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Նշենք, որ հերթական թարմացման արդյունքում Պրեմիեր լիգայում հանդես եկող ևս երկու ֆուտբոլիստի` Ռոդրիի («Մանչեսթեր Սիթի») և Դեկլան Ռայսի («Արսենալ») տրանսֆերային արժեքները գերազանցել է 100 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը. «Կարծում եմ` այն ակումբը, որն առաջնության վերջնարդյունքում «Մանչեսթեր Սիթիից» ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնի, կդառնա չեմպիոն, իսկ «Արսենալն» ի զորու է վերջ դնել «քաղաքաբնակների» գերիշխանությանը։ Կիրակնօրյա հաղթանակը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյսթ» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմին հաղթանակ պարգևեց 86-րդ րոպեին Գաբրիել Մարտինելիի խփած գոլը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 20 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Քաղաքաբնակները», 18 միավորով, 3-րդն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Մանկունյական ակումբն առաջին կեսը բավական անհաջող անցկացրեց և թույլ տվեց 26-րդ րոպեին հյուրերին բացել հաշիվը. աչքի ընկավ Մաթիաս Յենսենը։ Երկրորդ խաղակեսում «կարմիր սատանաներն» ունեին խաղային տոտալ առավելություն, սակայն տևական ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գնդակը։ Թվում էր` Էրիկ Տեն Հագի թիմը հերթական […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «խթանները» հաղթեցին 1:0 հաշվով։ Անգե Պոստեկօղլուի թիմին հաղթանակ պարգևեց 52-րդ րոպեին Միկի վան դե Վենի խփած գոլը։ Նշենք, որ «Տոտենհեմը» 45+4-րդ րոպեին խաղում էր 10 ֆուտբոլիստներով. Իվ Բիսուման, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցում է «Լութոն Թաունի» դեմ։ Արդեն 3-րդ րոպեին «խթանները» կարող էին բացել հաշիվը, սակայն Ռիշարլիսոնը վրիպեց անհավատալի դիրքից` չկարողանալով գրավել դատարկ դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023