«Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը մեկնաբանել է «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հավանական տեղափոխությունը «Տոտենհեմ»․ «Տարիներ առաջ, երբ մենք նվաճեցին Պրեմիեր լիգայի ուղեգիր, ես նշեցի, որ եթե Էդեն Ազարը տեղափոխվի «Ռեալ», ապա ես նրան անձամբ կտանեմ օդանավակայան։ Հուսով եմ՝ Գարեթը կմնա Մադրիդում, քանի որ այնտեղ հիանալի գոլֆի դաշտեր կան․ պետք չէ մեր առաջադրանքը բարդացնել։ Ես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր։ Իվանովիչի վերջին ակումբը Սանկտ Պետերբուրգի «Զենթն» էր, որտեղից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Ռուսական ակումբի կազմում պաշտպանը հանդես էր գալիս 2017 թվականից, իսկ մինչ այդ 2008-2017 թվականներին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող 4 ֆուտբոլիստ վարակված են կորոնավիրուսով․ նրանց թեստի պատասխանը եղել է դրական։ Լիգան որոշում է կայացրել չհրապարակել ո՛չ ֆուտբոլիստների անունները, ո՛չ էլ այն ակումբները, որտեղ հանդես են գալիս նրանք։ Բոլոր 4 վարակակիրներն էլ այժմ ինքնամեկուսացել են և կարանտինում կմնան նվազագույնը 10 օր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շրջանում թեստավորվել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցարջանի 1-ին տուրի վերջին խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։ Հանդիպման 56-րդ րոպեին լոնդոնյան ակումբի կազմում հուժկու հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ եզրային պաշտպան Ռիս Ջեյմսը` հաշիվը դարձնելով 1:2։
Ավելին
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպան առաջին խաղակեսում տանտերերն ունեին խաղային առավելություն և ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն «Չելսիի» ֆուտբոլիստները հաղթողի կարգավիճակով գնացին ընդմիջման։ 23-րդ րոպեին Տիմո Վերները 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ժորժինիոն։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 54-րդ […]
Ավելին
Մոտենում է ավարտին ԱՊԼ-ի 1-ին տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարեբարակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Էվերտոնը» 0։1 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ։ Մերսիսայդյան ակումբի կազմում իր նորամուտը նշեց կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 29-ամյա կիսապաշտպանը 2014 թվականից ի վեր դարձել է առաջին դեբյուտանտը, ով իր խաղընկերների համար մեկ խաղում նվազագույնը ստեղծել է 5 գոլային պահ։ Վերջին անգամ նման ցուցանիշ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Էվերտոնին»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր մարզչական կարիերայի ողջ ընթացքում առաջին անգամ է պարտվում որևէ առաջնության մեկնարկային խաղում։ Պորտուգալացի մասնագետը նախորդ 18 դեպքերից 11-ն ավարտել էր իր թիմերից որևէ մեկի օգտին, իսկ 7-ն էլ ավարտել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։ Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն մերսիսայդյան ակուբմին, ի վերջո, հաջողվեց մեկ գնդակ խփել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։ Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Դոմենիկ Կալվեր-Լյուինը՝ եզրափակելով Լուկա Դինի փոխանցումը։ Հավելենք, որ «Էվերտոնի» կազմում իրենց նորամուտը նշեցին Խամես Ռոդրիգեսը, Ալանը, […]
Ավելին
Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրը։, որի շրջանակում«Լեսթերը» հյուրընկալվել էր ԱՊԼ վերադարձած «Վեսթ Բրոմվիչին» և հաղթեց խոշոր՝ 0։3 հաշվով։ Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն երկրորդ խաղակեսում Բրենդան Ռոջերսի սաները ցույց տվեցին իրենց բարձր կարգը։ Նախ 57-րդ րոպեին «աղվեսների» կազմում իր առաջին գոլը խփեց թիմի նորեկ Տիմոտե Կաստանը, 73 և 85-րդ րոպեներին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023