FA cup․ Արսենալը դժվարությամբ նվաճեց 1/16 եզրափակչի ուղեգիր 🎥

FA cup․ Արսենալը դժվարությամբ նվաճեց 1/16 եզրափակչի ուղեգիր 🎥

10/01/2021 - 00:14

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ, և միայն ավելացված ժամանակի ընթացքում կարողացավ երկու գնդակ խփել մրցակցի դարպասը և նվաճել 1/16 եզրափակչի ուղեգիր։

Գոլերը խփվեցին 109-րդ և 117-րդ րոպեներին, որոնք իրենց անվան դիմաց համապատասխանաբար գրանցեցին Էմիլ Սմիթ-Ռոուն և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Միկել Արտետայի սաները բոլոր մրցաշարերի շրջանակում տանում են արդեն չորրորդ անընդմեջ հաղթանակը։ Նախորդ երեք հաղթանակները գրանցվել են ԱՊԼ-ի անցնող տուրերի ընթացքում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023