«Այաքսի» վինգեր Էնթոնին, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» տևական ժամանակ է լրջորեն հետաքրքրված են 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Անցնող շաբաթվա ընթացքում մանկունյական ակումբը գործարքի դիմաց առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «Այաքսին», որը եղել է 80 մլն եվրոյի տեսքով, սակայն ամստերդամցիները մերժել են այն։ Ինքն` Էնթոնին, նույնպես […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը գործարքի հարցում մոտ է վերջնական համաձայնության հասնելուն։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է ESPN-ը, այդ տրանսֆերը, հնարավոր է, ձախողվի։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաներն» այժմ ամբողջությամբ կենտրոնացել են «Այաքսի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսին ձեռք բերելու ուղղությամբ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» վինգեր Սթիվեն Բերգվեյնին։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ամստերդամը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «խցնաններին» վճարել է 31.25 մլն եվրո։ Հավելենք, որ այս գործարքը դարձել է «Այաքսի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս պահն ամստերդամցիների ամենաթանկարժեք տրանսֆերը Սեբաստիան Հալերի գործարքն […]
Ավելին
«Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի գործարքն ավարտին հասցնելուց հետո այժմ մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործները» լրջորեն հետաքրքրված են «Այաքսի» ֆուտբոլիստ Լիսանդրո Մարտինեսի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը 24-ամյա պաշտպանի դիմաց «Այաքսին» առաջարկել է 40 մլն եվրո, որը ներառում է նաև մի շարք հավելավճարներ։ Այդուհանդերձ, Ամստերդամը ներկայացնող ակումբը […]
Ավելին
«Այաքսի» կենտրոնական հարձակվող Սեբաստիան Հալերը կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 28-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում երկու ամուբները հասել են վերջնական համաձայնության։ Սպասվում է, որ «Բորուսիան» գործարքի դիմաց «Այաքսին» կվճարի 35 մլն եվրո։ Ըստ մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` իվուարցի հարձակվողը ռուրյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բենֆիկայի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Շախտյոր Դոնեցկի» վինգեր Դավիդ Ներեսին։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ., իսկ «արծիվները» գործարքի դիմաց «հանքափորներին» վճարել է 15 մլն եվրո։ Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Շախտյորի» շարքերը համալրել էր սույն թվականի հունվարին, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով այդպես էլ որևէ հանդիպում չանցկացրեց Դոնեցկը […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ ակումբն ավարտին է հասցրել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերները. «Ես հաստատում եմ, որ ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքելու Հենրիխ Մխիթարյանի ու Անդրե Օնանայի հետ. երկու գործարքներն էլ կայացած են։ Այժմ մենք փորձում ենք պայմանագիր կնքել Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի […]
Ավելին
«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Այաքսի» հետ։ «Բավարիան» Գրավենբերխի տրանսֆերի դիմաց Ամստերդամը ներկայացնող ակումբին կվճարի 20 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 5 միլիոն եվրո։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Այաքսը» կունենա 7% […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Այաքսի» աջ պաշտպան Նուսայիր Մազրաուրիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ 24-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի շարքերը համալրելու է ազատ գործակալի կարգավիճակով։ Հավելենք, որ մարոկկացի ֆուտբոլիսն «Այաքսի» սան է, որի կազմում անցկացրել է 136 հանդիպում` դառնալով 10 գոլի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալֆրեդ Շրյոդերը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։ Գերմանացի մասնագետն արդեն աշխատել է «Այաքսի» համակարգում ու 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հուլիս եղել է Էրիկ Տեն Հագի օգնականը, ում էլ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023