Ֆրենկ Լեմպարդը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կլինի «Չելսիի» գլխավոր մարզչի նոր մարզիչը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 44-ամյա մասնագետն ընդունել է «ազնվականների» առաջարկը և կփոխարինի Բրունո Սալտորին, ով Գրեհեմ Փոթերի հեռացումից հետո նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Աղբյուրի փոխանցմամբ` «Չելսին» գլխավոր մարզչի նշանակման […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Արգենտինացի հարձակվողի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին և դեռևս պարզ չէ` Մեսսին ինչ որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» պաշտոնական առաջարկ է կատարել 35-ամյա ֆուտբոլիստին, որը պատրաստ է վերջինիս տարեկան […]
Ավելին
«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, հնարավոր է, հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «բյանկոներիները» մտադիր են կրճատել աշխատավարձի բյուջեն, իսկ լեհ դարպասապահն ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է և տարեկան վաստակում է 12 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբը 32-ամյա դարպասապահին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։ Առաջինն «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Կարնեսեկին է, ով 2021 թ. հունվարից վարձավճարով […]
Ավելին
«Արսենալը» ցանկանում է ամրապնդել պաշտպանության ձախ եզրը։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «զինագործները» հետաքրքրված են «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսի ծառայություններով ու նրան ձեռք բերելու համար պատրաստ գործարքում ներառել այդ դիրքում հանդես եկող իր երկու ֆուտբոլիստներից մեկին` Ալեքսանդր Զինչենկոյին կամ Կիրան Թիրնիին։ Լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց պատրաստ է վճարել նաև 70-80 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» դժվար […]
Ավելին
«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «արծիվների» ղեկավարությունն այժմ սպասում է ճապոնացի ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։ Վերջինս ավելի հակված է հեռանալ «Այնտրախտից», քան երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` նախընտրում է կարիերան շարունակել իսպանական […]
Ավելին
«Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թումաս Տուխելը հրաժարվել է «Չելսին» գլխավորելու հարցում որևէ խորհուրդ տալ Յուլիան Նագելսմանին. «Ապրիլի 2-ի երեկոյան եմ իմացել Գրեհեմ Փոթերի պաշտոնանկության մասին։ Դրա մասին իմացել եմ հեռախոսային ծանուցման միջոցով։ Ես որոշ ժամանակ վերհիշեցի իմ` «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը։ Այդ պահից ի վեր ակումբը շատ է փոխվել, այդ պատճառով էլ ես այդ […]
Ավելին
«Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը, հնարավոր է, շատ շուտով նոր աշխատանքի անցնի։ Բանն այն է, որ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ «Լեսթերը» նույնպես հեռացրել է իր գլխավոր մարզչին` պաշտոնանկ անելով Բրենդան Ռոջերսին։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «աղվեսները» մտադիր են թիմ հրավիրել հենց Փոթերին։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լեսթերի» ղեկավարները ցանկանում են կապվել անգլիացի մասնագետի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գրեհեմ Փոթերն ազատվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ 42-ամյա իսպանացի մասնագետ Բրունո Սալտորը կփոխարինի Փոթերին, նախքան «ազնվականները» գլխավոր մարզիչ կնշանակեն։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղելությունների` լոնդոնյան ակուկբը գլխավորելու հիմնական թեկնածուն Յուլիան Նագելսմանն է։ Աղբյուրի փոխանցմամբ` «Չելսին» կանգ է առել 35-ամյա մասնագետի թեկնածության վրա, քանի որ ակումբի ղեկավարությունը նրան համարում է անչափ […]
Ավելին
«Միլանի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսն սկսել է մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին։ Ինչպես հայտնում է Eurosport-ը, ֆրանսիացի լատերալը կլքի «ռոսոներիների» շարքերը, եթե միլանյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չնվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։ Ճիշտ է` 25-ամյա ֆուտբոլիստը վերջերս է մինչև 2026 թ. հունիսի 30-ը երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ, սակայն նրա ծառայություններով հետաքրքրված են […]
Ավելին
«Ատալանտայի» և Դանիայի հավաքականի հարձակվող Ռասմուս Հոյլունդը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, 20-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաները» Հոյլունդին ձեռք բերելու հարցում կներդնեն բոլոր ուժերը, եթե ձախողեն Հարի Քեյնի («Տոտենհեմ») գործարքը։ Բացի Հոյլունդից, «Յունայթեդը» դիտարկում է նաև «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023