«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծես թե վերջնականապես հրաժարվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու մտքից, քանի որ ֆրանսիական ակումբը անհավանական պահանջներ է առաջ քաշել։ ՊՍԺ-ն խաղացողի դիմաց պահանջում է 175 մլն եվրո, իսկ ակումբի ղեկավարությունը չի ցանկանում փոխանակում իրականացնել որևէ այլ խաղացողի հետ։ Այդպիսի պարագայում «Բարսելոնան» միանշանակ չի կարող ձեռք բերել բրազիլացի հարձակվողի տրանսֆերը, քանի որ կորոնավիրուսի համաճարակի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է առաջիկա տրանսֆերային նպատակների հարցում։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ակումբի շորթ-լիսթում են հայտնվել «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, ինչպես նաև «Սուոնսիի» պաշտպան Ջո Ռոդոնը։ Ջեք Գրիլիշի տեղափոխությունը համարվում է քիչ հավանական, քանի որ, ամենայն հավանականությամբ, ակումբից չի հեռանա Պոլ Պոգբան՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պայմանները […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է SportMediaset-ը, 21-ամյա նորվեգացի կիսապաշտպանին հետևում է «Միլանը», որն արդեն մեկ անգամ փորձել է գնել խաղացողի տրանսֆերը, սակայն չի ստացվել։ Խաղացողի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո, այդ պատճառով միլանյան ակումբը […]
Ավելին
«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեի մասին՝ մեկնաբանելով խաղացողի՝՝ մյունխենյան ակումբ հավանական տեղախության լուրերը․ «Սանեն, միանաշանա, յուրահատուկ ֆուտբոլիստ է և դա ոչ միայն այն շնորհիվ, որ հիանալի է հանդես գալիս դաշտում։ Նա շատ ճանաչված է հատկապես երիտասարդների շրջանում։ Այժմ նա հանդես է տալիս Nike-ի խաղակոշիկներով, սակայն եթե տեղափոխվի մեզ մոտ, […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մտադիր է մյունխենյան ակումբի հետ չերկարաձգել գործող պայմանագիրը։ 29-ամյա կիսապաշտպանի և «Բավարիայի» միջև ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Bild-ին, Տիագոն և նրա հարսնացուն դիտարկում են Իսպանիա վերադառնալու տարբերակը։ Տիագոն ուրախ կլինի «Բարսելոնա» վերադառնալ։ Վերջերս շատ են խոսակցությունները, որ կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարիս Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, փարիզյան ակումբը ձեռք է բերել Մաուրո Իկարդիի ամբողջական տրանսֆերը, ով վարձավճարով էր հանդես գալիս ակումբի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 50 մլն եվրո․ ևս 8 մլն եվրո միլանյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Արգենտինացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը, իսկ աշխատավարձը տարեկան կկազմի […]
Ավելին
«Բարսելոնան» ցանկանում է ամեն կերպ «ազատվել» Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններից, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի հիմնական նպատակը խաղացողին 80 մլն եվրոյով վաճառելն է, սակայն «կապտանռնագույնների» ղեկավարությունը հասկանում է, որ վաճռաել այդ գումարով դժվար կլինի՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամը։ Այդ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է ևս մեկ […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, ով ընթացիկ մրցաշրձանը վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, կդառնա փարիզյան ակումբի լիիրավ անդամ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, կողմերն արդեն համաձայնության են հասել։ Փարզիյան ակումբը «ներաձուրիներին» կվճարի 50 մլն եվրո, իսկ ևս 7 մլն եվրո միլանյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի 27-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի հետ կկնքի […]
Ավելին
«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներն ավելին քան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմանացի հարձակվողը ցանկանում է նոր մարտահրավերներ և նպատակ ունի հանդես գալ միայն «Լիվերպուլի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբն ամեն ինչ կանի, որպեսզի առաջիկա օրերին ավարտին հասցնի 24-ամյա հարձակվողի տրանսֆերը։ Նշվում է, որ Վերների հետ բանակցում է անձամբ Յուրգեն […]
Ավելին
«Բարսելոնան» ամեն ինչ անում է, որպեսզի ձեռք բերի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Բարսելոնան» միլանյան ակումբին առաջարկում է 80 մլն եվրո + Խունիոր Ֆիրպո, սակայն «Ինտերը» ցանկանում է ստանալ խաղացողի հրաժարագինը, որը, ըստ պայմանագրի, կազմում է 111 մլն եվրո։ Հատկանշական է, որ այդ հրաժարագինը գործելու է միայն հունիսի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023