Կավանին շուտով կդառնա անգլիական գրանդի ֆուտբոլիստ

Կավանին շուտով կդառնա անգլիական գրանդի ֆուտբոլիստ

04/10/2020 - 12:02

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Էդինսոն Կավանին, ով սույն թվականի հուլիսից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շուտով կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաներն» արդեն համաձայնության են հասել խաղացողի հետ, ում կնքվել է 2 տարվա պայմանագիր։

Կավանին և նրա գործակալները հոկտեմբերի 4-ին կմեկնեն Մեծ Բրիտանիա, որպեսզի մանկունյական ակումբի հետ համաձայնության հասնեն նաև գործակալների փոխհատուցման գումարի հարցում։ Սպասվում է, որ նրանք ցանկանում են ստանալ 10 մլն եվրո փոխհատուցում տրանսֆերի հաջող իրականացման դեպքում։

Երբ կողմերն այդ հարցի շուրջ էլ համաձայնության հասնեն, ուրուգվայցի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» համար բուժզննում կանցնի և կկքնի պայմանագիր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա հարձակվողը վերջին ամիսներին մոտ է եղել «Ատլետիկո Մադրիդ» և «Բենֆիկա» տեղափոխվելուն, սակայն խաղացողի տրանսֆերը չի կայացել հենց նրա գործակալների բարձր պահանջների պատճառով, հենց այդ պատճառով էլ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս չի բարձրաձայնում Կավանիի հավանական տեղափոխության մասին, սակայն ակումբը վստահ է, որ ավարտին կհասցնի տրանսֆերը։

Հիշեցնենք, որ Էդինսոն Կավանին 2013-2020 թվականներին ելույթ էր ունենում ՊՍԺ-ում, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 301 հանդիպման՝ դառնալով 200 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։ Կավանին փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023