«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «Նապոլին» «Բարսելոնայի» հետ այժմ քննարկում է հոլանդացի ֆուտբոլիստի հավանական տրանսֆերը։ Նշվում է, որ նեապոլիտանական ակումբը փոխարինող է փնտրում Լորենցո Ինսինյեի համար, ով հուլիսի 1-ից հետո դառնալու է ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» ֆուտբոլիստ։ Այդուհանդերձ, «Նապոլիին» այս տրանսֆերն իրականացնելը շատ բարդ […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդը», հնարավոր է, վաճառի մի շարք առաջատար ֆուտբոլիստների, եթե ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «հնդկացիների» համար անչափ կարևոր է Լա լիգայի շրջանակում զբաղեցնել 4-րդ հորիզոնականն ու նվաճել ՉԼ խմբային փուլի ուղեգիր, որպեսզի ակումբը դրա դիմաց ստանա ՈՒԵՖԱ-ի կողմից նախատեսված գումարը։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե մադրիդյան ակումբը չհաղթի […]
Ավելին
«Բարսելոնան» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կազմը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի ծառայություններով։ Նշվում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանին «բլաուգրանայի» շարքերում է ցանկանում տեսնել ակումբի նախագահ Ժոան Լապորտան, ով Ֆեկիրի տաղանդի մեծ երկրպագու է։ Հատկանշական է, որ 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «Բարսելոնան» պատրաստ է վճարել […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։ 25-ամյա պաշտպանը դորտմունդյան ակումբի շարքերը համալրելու է անվճար, քանի որ 2022 թ. հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ. գերմանացի ֆուտբոլիստն ու «Բավարիան» նոր պայմանագրի կնքման հարցում այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել։ Bayern&Germany-ին հաջողվել է պարզել մյունխենյան ակումբի […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կենտրոնական հարձակվողի գոտին։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի short-list-ում հայտնվել է նաև «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, ում «բլաուգրանան» կփորձի գնել, եթե ձախողի Էրլինգ Հալանդի («Բորուսիա Դորտմունդ») տրանսֆերը։ Աղբյուրի փոխանցմամբ` շվեդ հարձակվողը շատ է դուր գալիս «Բարսելոնայի» մարզչական շտաբին, իսկ ակումբի սկաուտներն արդեն մի քանի […]
Ավելին
«Բարսելոնան» փորձելու է ամռանը պայմանագրեր կնքել մի շարք ֆուտբոլիստների հետ, ովքեր սույն թվականի հուլիսի 1-ից հետո դառնալու են ազատ գործակալ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի ծառայություններով, ում պայմանագիրը ավարտվում է «ռոսոներիների» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» կապվել է իվուարցի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրի» պաշտոնական կայքը, ակուկբը գնել է «Լիոնի» կիսապտաշտպան Շկեդրան Շաքիրիին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ «Չիկագո Ֆայրը» 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Լիոնին» վճարել է 7.27 մլն եվրո։ Շվեյցարացի կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։ Շաքիրին «Լիոնի» կազմում հանդես էր գալիս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հանրահայտ հարձակվող Սեբաստիան Ջովինկոյի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով։ Այսպիսով, վետերան հարձակվողը 7 տարի անց վերադառնում է իտալական ֆուտբոլ, որտեղից հեռացել էր 2015 թ. փետրվարին։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Արգենտինացի հանրահայտ հարձակվող Կառլոս Տևեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «ԴիՍի Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Վաշինգտոնը ներկայացնող ակումբը մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր է առաջարկել 38-ամյա ֆուտբոլիստին։ Հաղորդվում է, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։ Նշենք, որ Տևեսը 2021 թ. հուլիսից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակով, իսկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեի հետ։ Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 26-ամյա պաշտպանը դորտմունդյան ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022/23 մրցաշրջանից։ Գերմանացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո։ Հավելենք, որ Նիկլաս Զյուլեն […]
Ավելին
1 180 181 182 183 184 341

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025