Ռյուդիգերը շատ մոտ է իսպանական գրանդի շարքերը համալրելուն

Ռյուդիգերը շատ մոտ է իսպանական գրանդի շարքերը համալրելուն

23/04/2022 - 11:33

«Չելիսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ազատ գործակալի կարգավիճակով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «արքայական» ակումբը շատ մոտ է գերմանացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելուն։

«Ռեալի» ղեկավարները վերականգնել են բանակցությունները Ռյուդիգերի ներկայացուցիչների հետ, ովքեր 29-ամյա պաշտպանի` «Չելսիի» կազմում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում մադրիդյան ակումբի դեմ խաղում (2:3) ունեցած մրցելույթից հետո համոզվել են, որ անհրաժեշտ է պայմանագիր կնքել նրա հետ։

Հաղորդվում է, որ «սերուցքայինները» շատ դրական են տրամադրված Ռյուդիգերի հետ պայմանագիր կնքելու հարցում։

Հավանական է, որ կողմերը գործարքն ավարտին հասցնեն արդեն առաջիկա օրերին։

Իտալացի մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան նույնպես հաստատում է, որ «Ռեալը» մոտ է Ռյուդիգերի հետ վերջնական համաձայնության հասնելուն։

«Արքայական» ակումբը գերմանացի պաշտպանին առաջարկել է 4 տարվա պայմանագիր` տարեկան 11 մլն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը ներառելու է նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Ընդ որում, Foot Mercato-ի տեղեկություններով, Ռյուդիգերի համար պայքարում ներգրավված են նաև ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը», որոնք ավելի բարձր աշխատավարձ են առաջարկել գերմանացի ֆուտբոլիստին, սակայն նրա նպատակը հենց «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելն է։

Հիշեցնենք, որ Անտոնիո Ռյուդիգերը «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 192 հանդիպում` դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023