«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, արդեն շատ շուտով նոր պայմանագիր կնքի ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «գայլերը» 33-ամյա կիսապաշտպանին առաջարկել են 2 տարվա պայմանագիր` նվազեցված աշխատավարձով։ Ընդգծվում է, որ հայ խաղացողին և նրա ընտանիքին դուր է գալիս Իտալիայի մայրաքաղաքում ապրելը, և կողմերի միջև համագործակցության շարունակության հավանականությունը գնահատվում է բավական բարձր։ Ավելի […]
Ավելին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին, հնարավոր է, շուտով լքի զբաղեցրած պաշտոնը։ 2021 թ. տարեվերջին 64-ամյա մասնագետը մինչև 2024 թ. հունիսի 30-ը երկարաձգեց պայմանագիրը «Ատալանտայի» հետ, սակայն 2022 թ. փետրվարին ամերիկացի գործարար Սթիվեն Պալյուկան բաժնեմաս ձեռք բերեց ակումբի կառավարման կապիտալում, ինչից հետո փոխվեց բերգամասկների ղեկավարման համակարգը։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, այդ ամենով պայմանավորված` բացառված […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ The Athletic-ը հայտնում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը, հանուն «Սիթիի», մերժել է «Բարսելոնայի» ու «Ռեալ Մադրիդի» առաջարկները։ Նշվում է, որ Հալանդի ընտրության հարցում էական նշանակություն է ունեցել նաև այն փաստը, որ 21-ամյա ֆուտբոլիստի հայրը` Ալֆ-Ինգե Հալանդը, նույնպես ժամաանկին հանդես եկել «քաղաքաբնակների» […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակները» նորվեգացի տրանսֆերի հարցում «Բորուսիայի» հետ հասել են վերջնական համաձայնության։ «Սիթին» «իշամեղուների» ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ակտիվացնելու է Հալանդի պայմանագրում առկա հրաժարագնի կետը և տրանսֆերի դիմաց կվճարի 75 մլն եվրո։ Այժմ գործարքը փաստաթղթային փուլում է. կողմերն […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «քաղաքաբնակները» շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը դեռևս ապրիլի 12-ին Հալանդի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորուսիայի» հետ ու գործարքի դիմաց կվճարի 75 մլն եվրո։ Հենց այդքան է կազմում նորվեգացի ֆուտբոլիստի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը ցանկանում է գնել բարձր մակարդակի ֆուտբոլիստների` թիմում մրցակցությունն ու խաղամակարդակը բարձրացնելու համար։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին նպատակ ունի ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստի, ով կիսապաշտպանությունում զույգ կկազմի Պեդրիի հետ։ Այդ խնդրի լուծման համար «Բարսելոնան» դիտարկում է հենց Բերնարդու Սիլվայի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի հետ, ում ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, մանկունյական ակումբը պայմանագիր է առաջարկել ֆրանսիացի վինգերին` տարեկան 10-15 մլն եվրո աշխատավարձով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև ՊՍԺ-ն, որը պատրաստ է նրան վճարել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի հետ։ Ըստ նոր պայմանագրի` 32-ամյա կիսապաշտպանը մյունխենյան ակումբում կշարունակի հանդես գալ մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Թոմաս Մյուլլերը «Բավարիայի» սան է, որի կազմում մինչև օրս անցկացրել է 624 հանդիպում` դառնալով 226 գոլի և 242 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ֆրայբուրգի» կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից։ Դորտմունդյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 20 մլն եվրո։ Նշենք, որ Շլոտերբեկը «Ֆրայբուրգի» սան է, որի կազմում անցկացրել է 53 […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, վերադառնա «Ռեալ Մադրիդ»։ Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, չնայած մանկունյական ակումբը 2021/22 մրցաշրջանը ձախողեց, «Ռեալը» հիացած է 37-ամյա ֆուտբոլիստի արդյունավետությամբ և մտադիր է վերադարձնել նրան։ Հաղորդվում է, որ պորտուգալացի գոլահարը նույնպես դեմ չէ վերադառնալ «արքայական» ակումբ։ Նշենք, որ Ռոնալդուի և «կարմիր սատանաների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023