Ինչպես տեղեկացնում է իսպանական Լա լիգայի պաշտոնական կայքը, «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է առաջնության հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Հունվար ամսին «արքայական» ակումբը Լա լիգայի շրջանակում անցկացրել է 3 հանդիպում՝ տանելով նույնքան հաղթանակ։ 27-ամյա դարպասապահն այդ խաղերում բաց է թողել ընդամենը 1 գնդակ։
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարում իր թիմի հաղթանակի տպավորություններով․ «Մենք երջանիկ ենք։ Գիտենք, որ 11 մետրանոց հարվածաշարում պետք է մի փոքր բախտ ունենալ։ Շնորհավորում եմ «Ատլետիկոյին», նրանք արժանի մրցակից են։ Հուսով եմ՝ Զիդանը մեզ համար ավելի շատ գավաթներ կհաղթի։ Ակումբը Տիբո Կուրտուային գնել է, քանի որ նրան համարում ենք աշխարհում […]
Ավելին
Սաուդյան Արաբիայում ավարտվեց Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարը։ Եզրափակիչ խաղում մադրիդյան դերբիի շրջանակում իրար դեմ մրցեցին «Ռեալն» ու «Ատլետիկոն»։ Ինչպես սպասվում էր, խաղն անցավ բավականին լարված և թեժ պայքարում։ Հանդիպման հիմնական ժամանակն անցավ «Ռեալի» առավելությամբ, սակայն «Ատլետիկոն» էլ հետ չէր մնում պահերով։ Սակայն, ամեն անգամ հիանալի էին գործում Յան Օբլակն ու Տիբո Կուտրուան։ 90 րոպեն թիմերի համար […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 13-րդ տուրում հյուրընկալվելիս 0։4 հաշվով հաղթել է «Էյբարին։ Արքայական ակումբն արդեն հինգ խաղ անընդմեջ սեփական դարպասն անառիկ է պահում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ դարպասապահ Տիբո Կուրտուան իր «չոր» րոպեների քանակը հասցրել է 533 րոպեի, ինչը ռեկորդ է արքայական ակումբի կազմում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Կեյլոր Նավասին, ում արդյունքը կազմում էր 517 […]
Ավելին
Երեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում անակնկալ ոչ-ոքի ՝ 2։2 խաղաց բելգիական «Բրյուգեի» հետ։ Ըստ իսպանական mundo deportivo պարբերականի՝ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան դեռևս խաղից առաջ ուներ առողջական խնդիրներ։ Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը դեռ այդ օրը առավոտյան և կեսօրին ցավեր է ունեցել ստամոքսի շրջանում, սակայն ամեն գնով ցանկանացել է դաշտ դուրս […]
Ավելին
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրի Ռեալ Մադրիդ – Բրյուգե (2 – 2) հանդիպումից հետո Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընդմիջման ժամանակ դարպասապահի փոխարինումը կապված էր Տիբո Կուրտուայի ինքնազգացողության վատացման հետ: «Տիբոն սրտխառնոց ուներ և գլխապտույտ, այդ պատճառով էլ մենք նրան փոխարինեցինք», – փոխանցում է AS պարբերականը: […]
Ավելին
Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, բելգիացի դարպասապահի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի հոդի վնասվածք: «Ռեալը» ֆուտբոլիստի ապաքինման կոնկրետ ժամկետ չի նշում: AS-ը հայտնում է, որ բելգիացին բաց կթողնի 2-3 շաբաթ: 
Ավելին
1 7 8 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023