Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս կմրցի «Վիլյառեալի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել է 2:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Ալավեսը» «Մենդիսորոտցա» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Բասկյան ակումբը շոկային մեկնարկ էր պատրաստել «դեղին սուզանավի» համար և արդեն 4-րդ րոպեին Վիկտոր Լագուարդիայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ 31-րդ րոպեին «Ալավեսն» արդեն կրկնապատկեց իր առավելությունը. աչքի ընկավ Գոնսալո Էսկալանտեն։ Կողմերն ընդմիջման գնացին տանտերերի` երկու գնդակի առավելության պայմաններում։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 47-րդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին. «Կիսաեզրափակիչներում ստիպված ես խաղալ այնպիսի ուժեղ մրցակիցների դեմ, որոնք հաճախ լավ մարզավիճակում են, ինչպիսին «Լիվերպուլն» է։ Մենք ցանկանում էինք հաղթել, վերահսկել խաղը, սակայն մեզ թույլ չտվեցին։ Մեզ չհաջողվեց հարձակման գծում որևէ բան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման մեկնարկից Յուրգեն Կլոպի թիմը տիրեց նախաձեռնությանը։ Մերսիսայդյան ակումբը ողջ առաջին խաղակեսի ընթացքում ուներ տարածքային ու խաղային տոտալ առավելություն, ինչի արդյունքում տանտերերը ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն մինչև ընդմիջման գնալը ոչ մի կերպ չհաջողվեց բացել խաղի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կմրցի «Վիլյառեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ներկայացնում ենք «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» և «Վիլյառեալ» – «Լիվերպուլ» դիմակայությունների վերլուծությունը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Օսասունան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Պամպլոնան ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Սերխիո Էրերան, ով երկու անգամ հետ մղեց Կարիմ Բենզեմայի իրացրած 11-մետրանոցները։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2018 թ. փետրվարից ի վեր Էրերան առաջին դարպասապահն է, ով Լա լիգայի մեկ խաղում երկու անգամ հետ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալը» «Կերամիկա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ «Դեղին սուզանավը» բավական վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 2:0 հաշվով։ Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Արնո Դանժուման։ Նշենք, որ հոլանդացի հարձավողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 33 խաղում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» […]
Ավելին
Անցնող շաբաթվա ընթացքում կայացան եվրագավաթային բոլոր երեք մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչների պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում էլ հայտնի դարձան կիսաեզրափակիչների զույգերը։ Հանդիպումների ավարտից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցումներ տեղադրվեցին` պարզելու հետևորդների կարծիքը` կապված եվրագավաթային մրցաշարերի հավանական եզրափակիչների հետ։ Այսպես, հարցմանը մասնակցածների 44%-ը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Լիվերպուլը» դիմել է Պրեմիեր լիգայի ղեկավարությանը` խնդրելով հետաձգել 35-րդ տուրի «Նյուքասլի» դեմ արտագնա հանդիպումը։ Բանն այն է, որ հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին` տեղի ժամանակով կեսօրին` 12:30-ից սկսած ու այն հայտնվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Վիլյառեալի» դեմ կայանալիք երկու դիմակայությունների արանքում։ «Վիլյառեալի» դեմ առաջին հանդիպումից հետո «Նյուքասլի» դեմ խաղին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026