Ալավեսը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Վիլյառեալին🎥

Ալավեսը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Վիլյառեալին🎥

30/04/2022 - 18:00

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Ալավեսը» «Մենդիսորոտցա» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Բասկյան ակումբը շոկային մեկնարկ էր պատրաստել «դեղին սուզանավի» համար և արդեն 4-րդ րոպեին Վիկտոր Լագուարդիայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

31-րդ րոպեին «Ալավեսն» արդեն կրկնապատկեց իր առավելությունը. աչքի ընկավ Գոնսալո Էսկալանտեն։

Կողմերն ընդմիջման գնացին տանտերերի` երկու գնդակի առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 47-րդ րոպեին, Ունայի Էմերիի սաները մեկ գնդակ հետ բերեցին. գոլի հեղինակ դարձավ Սամուել Չուկվուեզեն։

Հետագայում «Վիլյառեալն» ուներ տարածքային ու խաղային մեծ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ փրկել այս հանդիպումը։

Այսպիսով, «Ալավեսը» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց, վաստակեց 28 միավոր և բարձրացավ 19-րդ հորիզոնական` շարունակելով պայքարը տեղը Լա լիգայում պահպանելու համար։

«Վիլյառեալը», 52 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023