Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետիի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Ատալանտան» ու «Ինտերը»։ Չնայած հանդիպման ընթացքում երկու ակումբներն էլ ունեին բազմաթիվ պահեր բացելու խաղի հաշիվն ու հաղթանակ կորզելու, սակայն այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք։ Հանդիպման հերոս դարձավ «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը, ով նվազագույնը 3 անգամ «ներաձուրիներին» փրկեց հերահաս գոլից։ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքն իր Instagram-ի էջում ներկայացրել է 2021 թ. ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահներին։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվել եվրոպակամ թոփ-5 առաջնությունների, ներքին գավաթների, եվրագավաթների և հավաքականների մակարդակով անցկացրած հանդիպումները։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Յասին Բունու («Սևիլիա», Մարոկկո) – 59 հանդիպում, 32 «չոր» խաղ Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա) – 59 հանդիպում, 30 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի վերջին խաղում կայացավ միլանյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ 11-րդ րոպեին «Ինտերը» 11-մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացեց Հական Չալհանօղլուն` գրավելով իր նախկին թիմի դարպասը։ «Միլանը» շատ արագ ուշքի եկավ բաց թողած գոլից հետո. 17-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընակվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսը բավական անհաջող էր ընթանում «Ինտերի» համար. «ներաձուրիները» չիրացրին մի քանի գոլային պահեր, իսկ 22-րդ րոպեին «Սասուոլոն» բացեց խաղի հաշիվը։ «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ժերեմի Բոգայի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար […]
Ավելին
Interfootball-ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին պարբերաբար կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Մայիսի 30-ին հարցում տեղադրվեց մրցաշրջանի լավագույն դարպասապահին պարզելու համար։ Քվեարկության արդյունքներով հաղթող դարձավ «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին, ով ստացել է ձայների 35%-ը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» ընդունեց առաջնության առաջատար «Ինտերին»։ Հանդիպման առաջին խաղակեսում միլանյան ակումբի ֆուտբոլիստների գրոհները շատ ավելի վտանգավոր էին ու սուր։ «Նապոլին» երկու անգամ փրկվեց դարպասաաձողի շնորհիվ, երբ հարվածեցին Քրիստիան Էրիկսենն ու Ռոմելու Լուկակուն։ Ջենարո Գատուզոյի սաներն էլ առաջին կեսում իրենց կատարած միակ դիպուկ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 28-րդ տուրից հետաձգված «Ինտեր» – «Սասուոլո» հանդիպումը։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին միլանյան ակումբի ֆուտբոլիստները, ովքերը արդեն 10-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ Էշլի Յանգի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։ Բելգիացի գոլահարն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում աչքի ընկավ 21-րդ անգամ և լավագույն ռմբարկուների շրջանակում զբաղեցնում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ինտերի» ֆուտբոլիստները կարող են միանալ իրենց ազգային հավաքականներին՝ չնայած միլանյան ակումբում վերջերս բռնկված կորոնավիրուսային նոր ալիքին։ Համաձայն Sky Sports-ի հաղորդած տվյալների՝ բացառությամբ ներկա պահին վարակված ֆուտբոլիստների, մյուսներին չեն խոչընդոտել միանալ ազգային թիմերին։ Ընդ որում, հավաքականներին միանալ ցանկացողները պարտավոր են չօգտվել հասարակական տրանսպորտից, չվերթներն իրականացնել միայն անձնական կամ հավաքականին պատկանող ինքնաթիռներով […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Ինտերի» պաշտոնական կայքից, թիմում ի հայտ է եկել կորոնավիրուսով վարակվածության ևս երկու նոր դեպք։ Կորոնավիրուսային թեստը դրական արդյունք է ցույց տվել պաշտպան Ստեֆանո դե Վրեյի և կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյի մոտ։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են տանը։ Հաղորդվում է, որ միլանյան ակումբը դադարեցրել է բոլոր տեսակի աշխատանքները և մարզումները մինչև մարտի 21-ը ներառյալ։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում առաջնության առաջատար «Ինտերը» արտագնա խաղում ուժերը չափեց վտանգավոր գոտում գտնվող «Տորինոյի» դեմ։ Խաղը մեկնարկեց գրեթե հավասար պայքարով։ Առաջին խաղակեսում «Ինտերն» ուներ տարածքային զգալի առավելություն (65%), ավելի հաճախ էր գրոհում, սակայն ակնհայտ էր, որ հյուրերին պակասում էր դիպուկությունը։ Հատկանշական է, որ առաջին 45 րոպեների ընթացքում Անտոնիո Կոնտեի սաները ոչ մի դիպուկ […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022