Ինչպես տեղեկացնում է The Times-ը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՖԻՖԱ -ին, որպեսզի մի շարք բրազիլացի ֆուտբոլիստների արգելի առաջիկա 5 օրերին մասնակցել անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումներին։ Այդ ֆուտբոլիստների ակումբներին արգելված է նրանց դաշտ դուրս բերել, հակառակ դեպքում ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ կիրառելու իրավունք ունի։ Այդ ամենը կապված է այն բանի հետ, որ Պրեմիեր լիգայի բազմաթիվ ակումբներ հրաժարվել […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Իսպանիայի օլիմպիական հավաքականները։ Հանդիպումը մեկնարկեց բավական զգուշավոր և հավասար պայքարում. կողմերը չէին ցանկանում ռիսկի դիմել, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացիներն սկսեցին տիրել նախաձեռնությանը, ինչի արդյունքում 38-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց։ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Մաթեուս Կունիանի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարում մոտենում է ավարտին 1/4 եզրափակչի փուլը։ Բրազիլիայի օլիմպիական հավաքականը «Սայիտամա» մարզադաշտում մրցեց Եգիպտոսի ընտրանու դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից «պենտակամիպոնները» տիրեցին նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալն առաջ անցան հաշվի մեջ. 37-րդ րոպեին Ռիչարլիսոնի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Մաթեուս Կունյան։ Երկրորդ խաղակեսում էլ, ճիշտ է, բրազիլացիները շարունակում էին ավելի […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի շրջանակում մոտենում է ավարտին խմբային փուլը։ Վերջին` 3-րդ տուրում, Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբում մրցեց Սաուդյան Արաբիայի ընտրանու դեմ։ «Պենտակամպիոնները» բավական արագ բացեցին խաղի հաշիվը. 14-րդ րոպեին Կլաուդինիոյի իրացրած անկյունայինից հետո Մաթեուս Կունյան գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց բրազիլացիներին։ Խփած գոլից հետո էլ Անդրե Ժարդինի սաները 20-րդ րոպեին հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն […]
Ավելին
Կոպա Ամերիկայի շրջանակում մենարկել է մրցաշարի 2-րդ տուրը։ Կոպայի գործող գավաթակիր Բրազիլիայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյում մրցել է Պետուի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսը, կարելի է ասել, անցել է հավսար պայքարում, սակայն կողմերն ընդմիջման են գնացել «պենտակամպեոնների» նվազագույն առավելությամբ, քանի որ 12-րդ րոպեին Ալեքս Սանդրոն բացեց էր խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում բրազիլացիները հսկայական առավելություն ունեին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Սաութհեմպտոնին»։ Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին տանտերերը և արդեն 9-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան։ Գիլֆի Սիգուրդսոնը ճշգրիտ փոխանցմամբ մրցակցի դարպասապահի դեմ դիմաց դուրս բերեց «իրիսների» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնին, ով կարողացավ անվրեպ հարվածով բացել հանդիպման հաշիվը։ 25-րդ րոպեին աչքի ընկնելու հերթը Մայքլ Քինինն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական մերսիսայդյան դերբին, որի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «իրիսներն» արդեն 3-րդ րոպեին Ռիչարլիսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշիվ մեջ։ Շոկային մեկնարկից հետո «Լիվերպուլի» ֆուտբոլիստները քիչ-քիչ սկսեցին տիրել նախաձեռնությանը, ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն ակնհայտ էր, որ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 16-րդ տուրից հետաձգված «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Այս խաղը պետք է կայանար դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, մանկունյական ակումբի կազմում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, այն հետաձգվեց։ Հանդիպումը, ինչպես և ենթադրվում էր, անցավ մանկունյական ակումբի առավալությամբ, որը ողջ հանդիպման ընթացքում պարզապես որևէ հնարավորություն չտվեց «իրիսներին»՝ հաղթելով 3։1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի […]
Ավելին
Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի 1/8 եզրափակչի շրջանակում «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Էվերտոնն» ու «Տոտենհեմը»։ Ողջ առաջին խաղակեսն անցավ թրիլերային սցենարով, քանի որ մինչև ընդմիջման գնալն արդեն 5 գոլ արձանագրվեց։ Թիմերը բաց, հարձակվողական ֆուտբոլ էին ցուցադրում և դրանից գլխավորապես շահում էր ֆուտբոլասերը։ Եվ այսպես, հադիպման արդեն 3-րդ րոպեին հյուրերը կոլումբիացի պաշտպան Դավինսոն Սանչեսի գոլի […]
Ավելին
2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության Լատինական Ամերիկայի գոտու որկավորման փուլի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Ուրուգվայի հավաքականը Մոնտեվիդեոյում ընդունել էր Բրազիլիայի հավաքականին։ Հանդիպման առաջին խաղակեսում Տիտեի սաներն ունեին առավելություն և երկու անգամ կարողացան գրավել տանտերերի դարպասը։ 33 և 45-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Արթուրն ու Ռիչարլիսոնը։ Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում և «պենտակամպիոնները» […]
Ավելին
1 2 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026