«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է լուրջ համալրումներ ունենալ այն բանից հետո, երբ երեկ` հուլիսի 13-ին, Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չեղարկեց «քաղաքաբնակների» որակազրկումը։ Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարին ՈՒԵՖԱ-ն մանկունյական ակումբին ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով երկու տարով զրկել էր եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Սիթիի» գլխավոր մարզիչ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մրցեցին երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» և չեմպիոնի տիտղոսն արդեն նվաճած «Լիվերպուլը»։ Հանդիպումից առաջ «Սիթիի» ֆուտբոլիստները իրենց գործընկերների համար չեմպիոնական միջանցք բացեցին՝ շնորհավորելով չեմպիոնության կապակցությամբ։ Հանդիպման ողջ ընթացքում զգացվեց, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները անցնող հանգստյան օրերին անչափ բուռն կերպով նշել են երկար սպասված չեմպիոնի տիտղոսը։ Համացանցում հայտնված չեմպիոնական […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 27-ին, և այսօր՝ հունիսի 28-ին, կայացան Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի հանդիպումները։ Առաջին քառորդ եզրափակիչ հանդիպման շրջանակում «Նորվիչը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Կարմիր սատանաները» ողջ խաղի ընթացքում ունեին տոտալ առավելություն, սակայն այդպես էլ հիմնական ժամանակում չկարողան հաղթանակ կորզել։ Նախ 51-րդ րոպեին «Յունայթեդին» առաջ մղեց Օդիոն Իգալոն, սակայն 74-րդ «կաչաղակների» կազմից պատասխան […]
Ավելին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստեթրլինգի այն խոսքերին, որ անգլիական ֆուտբոլում ռասայական խտրականություն կա, որի պատճառով սևամորթ մարզիչները դժվարությամբ են գտնում աշխատանք՝ համեմատելով Ֆրենկ Լեմպարդի և Սթիվեն Ջերարդի օրինակը Էշլի Քոուլի և Սոլ Քեմբլի օրինակների հետ։ «Կարծում եմ՝ Ռահիմը գիտի, որ դա մի փոքր այդպես չէ։ Դա բավականին անփույթ […]
Ավելին
Ավելի քան եռամյսա դադարից հետո վերսկսվեց նաև անգլիական Պրեմիեր լիգան։ Հունիսի 17-ին կայացան 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում։ Նախ «Աստոն Վիլլան» չկարողացավ կոտրել «Շեֆիլդ Յունայթեդի» դիմադրությունը․ գրանցվեց 0։0 արդյունքը։ Այդ խաղից հետո կայացավ նաև «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը։ Հանդիպման ողջ ընթացն անցավ «քաղաքաբնակների» լուրջ առավելությամբ, իսկ «Արսենալի» խաղը տպավորություն էր ստեղծում, թե «զինագործները» նախապատրաստական […]
Ավելին
Ավելի քան եռամսյա դադարից հետո անգլիական Պրեմիեր լիգան վերջապես վերադարձել է։ Կայանում են 28-րդ տուրից հետաձգված հանդիպումները։ «Աստոն Վիլլա» – «Շեֆիլդ Յունայթեդ» խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, չնայած երկու ակումբներն էլ աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեին։ Տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» մրցում է «Արսենալի» դեմ և այդ խաղում առաջնության վերսկսումից հետո գրանցվեց առաջին […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Սթերլինգը սոցցանցերի իր օգտահաշիվներում տեսանյութ է հրապարակել՝ աջակցելով սևամորթներին։ Տեսանյութում Սթերլինգին են միանում նաև Գարի Լինեկերը, Ջորդան Հենդերսոնը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Ջեյդոն Սանչոն, Կևին դե Բրոյնեն, Վենսան Կոմպանին, Գայել Կլիշին, Դավիդ Ալաբան և Լյուս Բրոնզը։ Մարզիչկները դատապարտում են ռասսայական խտրականությունները և նշում են, որ հոգնել են ռասիզմի առկայությունից։ Տեսանյությն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Սթրելինգը խոսել է անգլիական ֆուտբոլում տիրող ռասայական խտրականությունների մասին․ «Բողոքը հիանալի սկզբնակետ է, որպեսզի լսելի դարձնես քո ձայնը, սակայն միայն բողոքով հնարավոր չէ այս երկրում որևէ բան փոխել։ Պետք է խոսել խնդիրների մասին, պետք է փոխել հասարակությունը, իսկ այնուհետև գործել դրան համապատասխան։ Մենք շատ ենք խոսել, իսկ այժմ […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը՝ CIES-ը, հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թարմացված տարբերակը։ Տնտեսական անկումը, որն առաջացել է կորոնավիրուսի համաճարակի օրերին, հանգեցրեց խաղացողների արժեքների անկմանը։ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն նրա արժեքը նվազել է 6 մլն եվրոյով։ Ըստ CIES-ի՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Կիլիան Մբապե (ՊՍԺ, 259,2 […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է առաջիկա տրանսֆերային նպատակների հարցում։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ակումբի շորթ-լիսթում են հայտնվել «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, ինչպես նաև «Սուոնսիի» պաշտպան Ջո Ռոդոնը։ Ջեք Գրիլիշի տեղափոխությունը համարվում է քիչ հավանական, քանի որ, ամենայն հավանականությամբ, ակումբից չի հեռանա Պոլ Պոգբան՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պայմանները […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026