Լիվերպուլի ֆուտբոլիստները դուրս չէին եկել խումհարից?

Լիվերպուլի ֆուտբոլիստները դուրս չէին եկել խումհարից?

03/07/2020 - 01:23

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մրցեցին երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» և չեմպիոնի տիտղոսն արդեն նվաճած «Լիվերպուլը»։

Հանդիպումից առաջ «Սիթիի» ֆուտբոլիստները իրենց գործընկերների համար չեմպիոնական միջանցք բացեցին՝ շնորհավորելով չեմպիոնության կապակցությամբ։

Հանդիպման ողջ ընթացքում զգացվեց, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները անցնող հանգստյան օրերին անչափ բուռն կերպով նշել են երկար սպասված չեմպիոնի տիտղոսը։ Համացանցում հայտնված չեմպիոնական խնջույքից հետո ակնհայտ էր դառնում, որ այս խաղին «Լիվերպուլի» ֆուտբոլիսները ֆունկցիոնալ լավ վիճակում չեն մոտենալու։ Ակնհայտ էր նաև, որ մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները դուրս չէին եկել խումհարից։

«Սիթիի» ֆուտբոլիստները խաղի ողջ ընթացքում արեցին այն, ինչ ցանկացան՝ 4 անգամ գրավելով Ալիսոն Բեկերի պաշտպանած դարպասը։ Գոլերի հեղինակներ դարձան Կևին դե Բրոյնեն, Ռահիմ Սթերլինգը, Ֆիլ Ֆոդենը, իսկ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը գրավվեց սեփական դարպասը։

Կարծում ենք՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները խաղին չէր լուրջ չէր մոտեցել։ Նրանց կարելի է հասկանալ. ամեն դեպքում, ակումբը 30 տարի չէր նվաճել չեմպիոնի տիտղոսը, սակայն մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» էր, և ոչ թե պայմանական «Վոթֆորդը» կամ «Քրիսթալ Փելասը»։ Սա չեմպիոնական մոտեցում չէր միանշանակ։

«Սիթին» վաստակեց 66 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Լիվերը» 86 միավոր գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023